ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԿՀՎ-Ի ՏՈՒԵԱԼՆԵՐԸ,<br /> ՊԱՐԶՒՈՒՄ Է, ԿԵՂԾ ԵՆ<br />


ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԿՀՎ-Ի ՏՈՒԵԱԼՆԵՐԸ,
ՊԱՐԶՒՈՒՄ Է, ԿԵՂԾ ԵՆ

  • 23-02-2007 20:49:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանական միջուկային ծրագրի վերաբերեալ տուեալները, որ ձեռք են բերել ԱՄՆ-ի հետախուզական ծառայութիւնները, պարզւում է, կեղծ են, գրում է բրիտանական «Գարդիան» թերթը: Թերթը վկայակոչում է ՄԱԳԱՏԷ-ի անուանապէս չնշուող աշխատակցի Վիեննայում արած յայտարարութիւնը, որը մանրամասն տեղեկատուութիւն ունի բոլոր այն տեսչական ստուգումների արդիւնքների մասին, որ վերջին ժամանակներս իրականացրել է գործակալութիւնը Իրանի միջուկային օբյեկտներում: Ըստ դիւանագէտի, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն գտել իբր Իրանում իրականացyող զանգվածային ոչնչացման զէնքի մշակման վերաբերեալ ամերիկեան հետախուզական տուեալների մեծ մասի ապացոյցներ: «Տեղեկութիւնների մեծամասնութիւնը ճիշտ չեն եղել»,- թերթին յայտարարել է դիւանագէտը: Նա նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ին ամերիկեան կողմի տրամադրած ցուցակի բոլոր օբյեկտները ստուգելով` տեսուչները այնտեղ չեն գտել արգելուած միջուկային գործունէութեան ոչ մի հետք: Մասնաւորապէս, 2005 թուականին ամերիկացիները ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներին տրամադրել են իրանական միջուկային ծրագրին առնչուող արտատպուած նիւթեր, որոնք, ԱՄՆ-ի յատուկ ծառայութիւնների աշխատակիցների հաւաստիացմամբ, ստացուել են Իրանում գողացուած համակարգչից: Սակայն ՄԱԳԱՏԷ-ի մասնագէտները, ուսումնասիրելով իրենց տրամադրուած նիւթերը, յհայտարարեցին, որ դրանց իսկութիւնը լուրջ կասկածներ է առաջացնում: Այսպէս, փաստաթուղթը ոչ մի բառ չէր պարունակում ֆարսի լեզւով, ինչը անգամ իրանական գիտական փաստաթղթերի համար շատ տարօրինակ է: ՄԱԳԱՏԷ-ի հաշուետւութեան համաձայն, 2007 թուականի փետրուարի 17-ի դրութեամբ Իրանը կարողացել է Նաթանզայի միջուկային կենտրոնում տեղադրուած բոլոր ցենտրիֆուգների օգնութեամբ ստանալ ընդամէնը 66 կգ ուրան-235-ի իզոտոպ, այսինքն այնպիսի քանակ, որ պիտանի է միայն հետազոտական նպատակներով օգտագործման համար: Դրանից բացի, հաշուետւութիւնում նշւում է, որ իզոտոպի հարստացման մակարդակը զգալիօրէն ցածր է նրանից, որ անհրաժեշտ է ատոմային զէնքի արտադրութեան համար, հաղորդում է «Լենտա.ռուն»:
  -   Միջազգային