ՋԱԿԱՅՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՋԱԿԱՅՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 23-02-2007 18:30:00   |   |  Սպորտ
ՋԱԿԱ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 23-ին Իսպանիայի Ջակա քաղաքում աւարտուեց Եւրոպայի երիտասարդական ձմեռային մարզական օլիմպիական փառատոնը: Փետրուարի 22-ին գեղասահքի մրցումների կամաւոր ծրագրում Արմինէ Ստամբոլցեանը 29 մասնակիցների մէջ գրաւեց 22-րդ, իսկ Յովհաննէս Մկրտչեանը 20 մասնակիցների մէջ 9-րդ տեղը: 10 կմ ազատ ոճի դահուկավազքում Արգամ Գրիգորեանը 97 մարզիկների պայքարում զբաղեցրեց 60-րդ, իսկ Համլետ Զիրոյանը` 72-րդ տեղը: 7,5 կմ ազատ ոճի դահուկավազքում Քրիստինե Խաչատրեանը 82 աղջիկների մրցավեճում 43-րդն էր: Յատուկ ոլորավայրէջքում Եուրի Մանուկեանը եւ Միշա Ղազարեանը 105 լեռնադահուկորդների պայքարում գրաւեցին, համապատասխանաբար, 54 եւ 56-րդ տեղերը:
  -   Սպորտ