ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԻ ՈՉ-ՈՔԻ-ՆՐԵՐԻ ՇԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԻ ՈՉ-ՈՔԻ-ՆՐԵՐԻ ՇԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է

  • 20-02-2007 13:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Մորելիա քաղաքում շախմատի գերմրցաշարի 3-րդ փուլում Լեւոն Արոնեանը փետրուարի 21-ին սեւ խաղաքարերով կմրցի Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ: Փետրուարի 20-ին մրցաշարում խաղադադար է: Յիշեցնենք, որ փետրուարի 19-ին Լ.Արոնեանը երրորդ ոչ-ոքի-ն խաղաց, այս անգամ Ալեքսանդր Մորոզեւիչի (Ռուսաստան) հետ: Արոնեանը 1,5 միաւորով 4 մասնակիցների հետ բաժանում է 3-6-րդ տեղերը: 2-ական միաւորով առաջատարներն են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա):
  -   Սպորտ