ՓԵՏՐՈՒԱՐԻ 19-ԻՑ ՍԿՍՒՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ<br />


ՓԵՏՐՈՒԱՐԻ 19-ԻՑ ՍԿՍՒՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ

  • 19-02-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 19-ից սկսւում է Մեծ Պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Սբ.Հարության Զատիկի տոնը: Այս տարի Սբ. Հարության տոնը կնշուի ապրիլի 8-ին: Պահքի շրջանում օգտագործում են բացառապէս բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից` շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարուելը առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղօթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից յետոյ Յիսուս «հոգով անապատ առաջնորդուեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերաւ ու չխմեց այն օրերին»: Յիսուս իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկութեան փոխարէն Ինքն ապաշխարեց, որպէսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ եւ իրականութիւն ստանան շնորհիւ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին յաջորդում է պահոց եւս մեկշաբաթեայ շրջան` Աւագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչւող պահքը 48 օր է տեւում: Մեծ Պահքն ունի եօթ կիրակի` Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատաւորի, Գալստեան եւ Ծաղկազարդ: Մեծ Պահքը կիսվում է մարտի 14-ին եւ կոչւում է միջինք: Ժողովրդական սովորութեան համաձայն, այդ օրը բաղարջից պահոց գաթայ են պատրաստում, որի մէջ մետաղադրամ են դնում: Սովորութեան համաձայն, բաժին հասնող մետաղադրամը յաջողութիւն է բերում: Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելուած են եղել պսակադրությունները եւ մատաղը: Սակայն Վազգէն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ եւ կիրակի օրերին:
  -   Հասարակութիւն