ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԼՈՂՈՐԴՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՒԱՔ ԵՆ<br /> ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԼՈՂՈՐԴՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՒԱՔ ԵՆ
ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

  • 15-02-2007 20:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԾԱՂԿԱՁՈՐ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 14-ին Ծաղկաձորի օլիմպիական մարզահանգրուանում իր ուսումնամարզական հաւաքն է սկսել Հայաստանի լողի ազգային հաւաքականը: Հայ լողորդները համատեղ մարզւում են Ծաղկաձոր ժամանած Բելառուսի հաւաքականի անդչամների հետ: Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ 20 օր յետոյ հաւաքը կշարունակուի Երեւանում: Իսկ մարտի 17-25-ին լողի միջազգային ֆեդերացիայի միջոցներով 1-շաբաթեայ հաւաք կկազմակերպուի Աուստրալիայի Մելբուռն քաղաքում, ուր մարտի 26-ին կմեկնարկի աշխարհի առաջնութիւնը: Հայաստանից առաջնութեանը կմասնակցեն 4 լողորդներ:
  -   Սպորտ