ԿԱՀԻՐԷՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է ԹԵՆԻ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ԿԱՀԻՐԷՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է ԹԵՆԻ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 14-02-2007 21:45:00   |   |  Մշակոյթ
ԿԱՀԻՐԷ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կահիրէում` Ահմադ Շաուկիի թանգարանի ցուցահանդեսների սրահում, բացուել է հայաստանցի նկարչուհի Թենի Վարդանեանի նկարների ցուցահանդէսը` նուիրուած Հայաստանի եւ Եգիպոտսի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 15-ամեակին: Եգիպտոսում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ փետրուարի 13-ին բացուած ցուցահանդեսին ներկայացուած են նկարչուհու լաւագոյն աշխատանքները, այդ թւում նաեւ յունուարին Կահիրէի 10-րդ միջազգային բիենալէին ներկայացուած այն նկարները, որոնք Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան մրցանակային յանձնաժողովի կողմից արժանացել էին «Ոսկէ մեդալ» պարգեւի: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, ցուցահանդէսի պաշտօնական բացման արարողութեանը ներկայ են եղել Եգիպտոսում հաւատարմագրուած օտարերկրեայ դեսպաններ, արուեստի բնագաւառի գործիչներ, ինչպէս նաեւ` հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդէսը գործելու է մինչեւ փետրուարի 17-ը:
  -   Մշակոյթ