ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆՆ ԸՆԴԳՐԿՈՒԱԾ Է<br /> ԵՎՐՈՊԱՆՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 2-ՐԴ ԽՄԲՈՒՄ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆՆ ԸՆԴԳՐԿՈՒԱԾ Է
ԵՎՐՈՊԱՆՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 2-ՐԴ ԽՄԲՈՒՄ

  • 14-02-2007 15:50:00   |   |  Սպորտ
ՍՏՈԿՀՈԼՄ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 13-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցաւ ֆուտբոլի Եւրոպայի 2009թ.-ի երիտասարդական առաջնութեան որակաւորման փուլի վիճակահանութիւնը: Հայաստանի երիտասարդականն ընդգրկուած է 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Չեխիայի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Լիխտենշտեյնի հաւաքականները: ՈՒԵՖԱ-ի անդամ 52 երկրներից 10 խմբերում ընդգրկուած է 51-ի թիմ: Յայտ չի ներկայացրել Անդորրան, իսկ շվեդ ֆուտբոլիստները որպէս կազմակերպիչ երկրի ներկայացուցիչներ ազատուած են նախնական փուլի մրցաշարերից: Խմբային մրցաշարերի հանդիպումները նախատեսուած է անցկացնել ազգային հաւաքականների խաղերի նախօրեակին:
  -   Սպորտ