ՓԵՏՐՈՒԱՐԻ 13-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ<br />


ՓԵՏՐՈՒԱՐԻ 13-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ

  • 12-02-2007 17:43:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 13-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկի Հայաստանի բռնցքամարտի պատանեկան առաջնութիւնը: Առաջնութեանը հայտավորված են 13 քաշային կարգերի 157 մարզիկներ: Յաղթողները յայտնի կդառնան փետրուարի 17-ին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Հայաստանի հաւաքականի աւագ մարզիչ, վաստակաւոր մարզիչ Ֆեբիա Ալեքսանեանը, առաջնութիւնը ընտրական բնոյթ է կրում: Առաջնութեան արդիւնքներով կազմուած հաւաքականը ուսումնամարզական հաւաքներ կանցկացնի Երեւանում, Ծաղկաձորում եւ Մոսկուայում: Իսկ յունիսին հաւաքականը կմեկնի Հունգարիա` մասնակցելու Եւրոպայի պատանեկան առաջնութեանը:
  -   Սպորտ