ՓԱՐԻԶԻ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ Ս.<br /> ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՓԱՐԻԶԻ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ Ս.
ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 12-02-2007 17:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզի Գեղարուեստի բարձրագոյն ակադեմիայում փետրուարի 12-ին բացւում է «Փառահեղ Փարաջանով» ամենամեծ ցուցադրությունը, որտեղ կներկայացուեն հայ մեծ արուեստագէտ Սերգեյ Փարաջանովի 72 գործերը: Այն կտեւի մինչեւ ապրիլի 8-ը, որից յետոյ աշխատանքները կտեղափոխուի Սենտ Էթիենի ժամանակակից արուեստի թանգարան, ուր կցուցադրուեն ապրիլի 25-ից մայիսի 20-ը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Ս.Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանը: Թանգարանի տնօրէնի խօսքերով, Ֆրանսիայում Հայաստանի տարուայ միջոցառումների շրջանակներում տարբեր քաղաքներում բացուել եւ շարունակւում են բացուել Ս.Փարաջանովի ժառանգութիւնը ներկայացնող տարբեր ցուցահանդեսներ: «Հայաստանի տարին Ֆրանսիայում գերազանց հնարաւորութիւն է ֆրանսիացի հանդիսատեսի համար` ծանօթանալու կամ վերհիշելու կինոյի, գեղանկարչութեան, ի վերջոյ մեծ փիլիսոփայի ստեղծագործություններին, որոնք ամենավառ գոյներն են հաղորդում Ֆրանսիայում Հայաստանի տարուայ ցուցադրություններին»,- ասաց Զաւէն Սարգսեանը: Ցուցադրություններից ամենաառաջինը բացուել է յունվարի 9-ին Թուլուզի Սինեմատեկում` ներկայացնելով մեծ վարպետի 30 կինոէսքիզները եւ բեմադրուած ներկայացումների նկարազարդումները: Փարիզի Բուբինիի արուարձանում մարտի 9-25-ն անցկացուելիք փարաջանովյան ֆիլմերի փառատոնը նույնպես կուղեկցուի նրա վրձնած կտաւների ցուցահանդեսով: Այդ օրերին բացի վարպետի ֆիլմերից կներկայացուեն նաեւ հայ ռեժիսորի հետ հոգեւոր մտերմություն հաստատած Տարկովսկու, Ֆելինիի, Պազոլինիի ֆիլմերը: Կանցկացուի նաեւ փարաջանովյան ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Ֆրանսիական կողմը տպագրության է պատրաստում նաեւ Փարաջանովին նուիրուած 170-էջանոց մեծ պատկերագիրք:
  -   Մշակոյթ