ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ՏԱՍՆԵԱԿԻՑ ԱՒԵԼԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ<br /> ՄՈՍԿՈՎԵԱՆ «ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ՏԱՍՆԵԱԿԻՑ ԱՒԵԼԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ՄՈՍԿՈՎԵԱՆ «ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 09-02-2007 15:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 13-23-ին Մոսկուայում կանցկացուի «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային աւանդական մրցաշարը: 4 խմբերում կընդգրկուեն Հայաստանից աւելի քան երեք տասնեակ ներկայացուցիչներ: Մրցաշարի 200 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամի ուղիղ կէսը յատկացուած է 1-ին խմբին, որտեղ կընդգրկուեն 2549-ից բարձր գործակից ունեցող շախմատիստները: Ա խմբում Հայաստանը կներկայացնեն գրոստմայստերներ Վլադիմիր Յակոբեանը, Աշոտ Անաստասեանը, Կարեն Ասրեանը, Արտաշէս Մինասեանը, Գաբրիէլ Սարգսեանը եւ ուրիշներ:
  -   Սպորտ