ԵՕԿ-Ի ԾՐԱԳՐՈՎ ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՈՒԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐ
ԳՈՅՔ ԵՎ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ
09-02-2007 15:24:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի օլիմպիական
կոմիտէի (ԵՕԿ) յատուկ ծրագրով ՀԱՕԿ-ի միջնորդութեամբ Հայաստանի
հրաձգութեան ֆեդերացիային տրամադրվել է 7660 ԱՄՆ դոլար` հրաձիգ
Նորայր Բախտամյանի համար մարզական գոյք եւ հանդերձանք ձեռք
բերելու նպատակով: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտէի (ՀԱՕԿ) լրատւութեան բաժնից: