ԱՆԴՈՐՐԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵՑ ՈՉ-ՈՔԻ<br />


ԱՆԴՈՐՐԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵՑ ՈՉ-ՈՔԻ

  • 08-02-2007 17:05:00   |   |  Սպորտ
ԱՆԴՈՐՐԱ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 7-ին ՖԻՖԱ-ի օրացոյցով ֆուտբոլի ազգային հաւաքականների ընկերական հանդիպումների օրն էր: Այդ օրը Անդորրայում կայացաւ տեղի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականների ընկերական հանդիպումը, որն աւարտուեց ոչ-ոքիով` 0:0: Սա թիմերի 6-րդ հանդիպումն էր: Նախորդ բոլոր 5 խաղերում յաղթել էին Հայաստանի ֆուտբոլիստները: Նշենք, որ այս հանդիպմանը չէին մասնակցելու Իրանում գտնուող Ալեքսանդր Թադեւոսեանը, Աղվան Մկրտչեանը, Հոլանդիայի «Այաքս»-ի խաղացող Էդգար Մանուչարեանը եւ էլի մի քանիսը: Հայաստանի հաւաքականի դարպասը կրկին պաշտպանում էր փորձառու Ռոման Բերեզովսկին: Թիմակիցներին միացել էր նաեւ պաշտպան Կարեն Դոխոյեանը:
  -   Սպորտ