ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ԴԱՐՊԱՍԸ ԿՐԿԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՌՈՄԱՆ<br /> ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ԴԱՐՊԱՍԸ ԿՐԿԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՌՈՄԱՆ
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ

  • 05-02-2007 19:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 5-ի լուսադեմին Անդորրա մեկնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը` գլխաւոր մարզիչ, շոտլանդացի Յան Պորտերֆիլդի գլխաւորութեամբ: Փետրուարի 7-ին ՖԻՖԱ-ի օրացոյցով ընկերական հանդիպումների օր է նշանակուած: Այդ օրը Հայաստանի հաւաքականը ուժերը կչափի Անդորրայի ընտրանու հետ: Նշենք, որ այս հանդիպմանը չեն մասնակցելու Իրանում գտնուող Ալեքսանդր Թադեւոսեանը, Աղվան Մկրտչեանը, Հոլանդիայի «Այաքս»-ի խաղացող Էդգար Մանուչարեանը եւ էլի մի քանիսը: Հայաստանի հաւաքականի դարպասը կրկին կպաշտպանի փորձառու Ռոման Բերեզովսկին: Թիմակիցներին միացել է նաեւ պաշտպան Կարեն Դոխոյեանը:
  -   Սպորտ