2007 Թ.-ԻՆ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏ<br /> ԿՍՏՈՐԱԳՐԻ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ<br />


2007 Թ.-ԻՆ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏ
ԿՍՏՈՐԱԳՐԻ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

  • 05-02-2007 15:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին Երեւանի քաղաքապետարանը տարբեր քաղաքների հետ կստորագրի փոխհամագործակցության համաձայնագրեր: Ինչպէս փետրուարի 5-ի ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետարանի Արտաքին կապերի վարչութեան պետ Դավիթ Գեւորգեանը, մասնաւորապէս Մոսկուայի եւ Թբիլիսիի քաղաքապետարանների հետ կստորագրուեն 2008-2010թթ.-ի համագործակցութեան համաձայնագրեր: Նախատեսւում է նաեւ համագործակցութիւն հաստատել Սանկտ Պետերբուրգի, Կազանի եւ Սոֆիայի քաղաքապետարանների հետ: Դ.Գեւորգեանը նշեց նաեւ, որ մարտի ամսին Երեւանը կճանաչուի Լոս Անջելէսի քույր քաղաք. այդ որոշումը կայացնելու է Լոս Անջելէսի քաղաքային խորհուրդը: Նրա խօսքերով, Երեւանի քաղաքապետարանը փորձում է նաեւ սերտ կապեր հաստատել Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի հետ: Ներկայումս Երեւանը ակտիւ գործունէութիւն է ծաւալում քույր քաղաք Լիոնի հետ: Մասնաւորապէս, բաւականին ցածր գներով Լիոնից ձեռք է բերուել 5 միաւոր սանմաքրման յատուկ տեխնիկա, իսկ 2-ը որպէս նվիրվատվություն տրուել է Երեւանի քաղաքապետարանին: Դ.Գեւորգեան նշեց նաեւ, որ Երեւանը քույր քաղաք է 23, իսկ գործընկեր` 31 քաղաքների հետ:
  -   Հասարակութիւն