ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔԵԱՆԸ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ «ԲԱՆԱՆՑԻ» ԿԱԶՄՈՒՄ<br />


ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔԵԱՆԸ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ «ԲԱՆԱՆՑԻ» ԿԱԶՄՈՒՄ

  • 31-01-2007 17:29:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 31-ին Երեւանից Կիպրոս ուսումնամարզական հաւաքի մեկնեց Երեւանի «Բանանցը»: Մարզումներին զուգահեռ «Բանանցի» ֆուտբոլիստները կանցկացնեն 4 ստուգողական խաղ: Թիմի կազմում փորձաշրջան կանցնեն 3 արտասահմանցի ֆուտբոլիստներ: Նշվենք, որ Հայաստանի ազգային հաւաքականի անդամ Եղիշե Մելիքեանը որոշել է վերադառնալ Ուկրաինայից եւ խաղալ «Բանանցի» կազմում: Նոր մրցաշրջանի նախապատրաստութիւնը շարունակում է նաեւ Երեւանի «Արարատը», որը մարզւում է Ձորաղբիւրում: Փետրուարի 7-ին թիմը ուսումնամարզական հաւաքի կմեկնի արտասահման: Դեռեւս միայն յայտնի է, որ վերջին հաւաքը տեղի կունենայ մարտին Կիպրոսում: «Արարատում» փորձաշրջան են անցնում 2 բրազիլացիներ (մէկը` պաշտպան, միւսը` կիսապաշտպան):
  -   Սպորտ