ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՒՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՅԱԿՈԲԵԱՆԸ<br />


ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՒՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՅԱԿՈԲԵԱՆԸ

  • 31-01-2007 17:28:00   |   |  Սպորտ
ՋԻԲՐԱԼԹԱՐ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջիբրալթարում անցկացւում է շախմատի միջազգային բաց մրցաշար: 176 մասնակիցների թւում է նաեւ «նոկաուտ» վարկածով աշխարհի նախկին փոխչեմպիոն Վլադիմիր Յակոբեանը (Հայաստան): 6 փուլից յետոյ նա վաստակել է 4,5 միաւոր եւ մի խումբ մասնակիցների հետ բաժանում է 7-17-րդ տեղերը: 5-ական միաւորով առաջատարների խմբում են 6 շախմատիստներ: Մրցաշարը աւարտին մնացել է 3 փուլ:
  -   Սպորտ