2007 ԹՈՒԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԿՅԱՏԿԱՑՈՒԻ 587<br /> ՄԼՆ 385 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ<br />


2007 ԹՈՒԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԿՅԱՏԿԱՑՈՒԻ 587
ՄԼՆ 385 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

  • 30-01-2007 18:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2007 թուականի պետական բիւջէով կինոարտադրության համար նախատեսուած է յատկացնել 587 մլն 385 հազար դրամ` նախորդ տարուայ 482 մլն 928 դրամի դիմաց: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարարութիւնում: 2007 թուականին նախատեսուած է աւարտել «Սողանք», «Նա եւ նե», «Այգաբաց», «Չուող թռչուններ» խաղարկային եւ 14 վաւերագրական ֆիլմերի աշխատանքները, այդ թւում` «Հեռու-մօտիկ», «Տոնինո Գուերան եւ Հայաստանը», «Հայոց այբուբենի 1600-ամեայ գաղտնիքը»: Անցեալ տարի աւարտուել են 6 խաղարկային, 11 վաւերագրական եւ 3 անիմացիոն ֆիլմերի աշխատանքները: Ըստ նոյն աղբիւրի, 2006 թուականին անցկացուել են «Ոսկէ ծիրան», «Ես եմ», եւ Մանկապատանեկան կինոյի եւ անիմացիայի միջազգային փառատոնները: Բացի այդ, կազմակերպուել է նաեւ «Անկախութեան կինեմատոգրաֆ» ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:
  -   Մշակոյթ