Երկրաշարժ Ֆուկուսիմայի շրջակայքում


Երկրաշարժ Ֆուկուսիմայի շրջակայքում

  • 13-07-2011 08:18:20   |   |  Հասարակութիւն
Ճապոնական Ֆուկուսիմայ պրեֆեկտուրայի շրջակայքում, որտեղ գնտւում է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, տեղի է ունեցել 5,3 բալ ուժգնութեամբ երկրաշարժ: Իտառ-տասս-ի տեղեկացմամբ` աւերածութիւններ չկան, ցունամի չի սպասւում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնուել է Ֆուկասիմայ պրեֆեկտուրայի Խաղաղ օւկիանոսի ափամերձ տարածքում: Կենտրոնի խորութիւնը եղել է մակերեսային: Աւելի ուժգին ստորգետնեայ տանատանումներ են գրանցուել Ֆուկուսիմա, Միյագի եւ Իւատէ պրեֆեկտուրաներում, որտեղ կան լուրջ վնասծներ, ինչպէս նաեւ` Եամագատա, Իբարակի, Տոտիգի, Ակիտա, Նիիգատայ եւ Սայտամայ պրեֆեկտուրաներում: Նշենք, որ վերջին օրերին Հոնսիւ կղզու հիւսիս-արեւելքում սա արդէն երկրորդ երկրաշարժն է, որ գերազանցում է 5 բալը: Սեյսմոլոգների կանխատեսմամբ` այս սեյսմիկ ակտիւութիւնը կը պահպանուի առաջիկայ 6-12 ամիսներին:
  -   Հասարակութիւն