Արթուր Բերնեցյանը առաջին յաղթանակն է տարել պրոֆեսիոնալ<br /> ռինգում<br />


Արթուր Բերնեցյանը առաջին յաղթանակն է տարել պրոֆեսիոնալ
ռինգում

  • 12-01-2010 15:05:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ԳԼԵՆԴԷԼ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունվարի 8-ին Գլենդելում (ԱՄՆ) կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո: Այդ օրը պրոֆի-ռինգում առաջին անգամ ելոյթ է ունեցել առաջին թեթեւ քաշային բռնցքամարտիկ Արթուր Բերնեցյանը (1-0-0): Նրա մրցակիցն էր Ֆրանցիսկո Սոլիսը (0-3-0): Բռնցքամարտիկներն անցել են մրցամարտի բոլոր չորս ռաունդները, որի արդիւնքում մրցավարները յաղթող են ճանաչել Բերնեցյանին: Բոլոր երեք դատաւորները 39-35 հաշիւն են ցոյց տուել յօգուտ Արթուրի: Այս մասին հաղորդում է sportinfo.am-ը, վկայակոչելով Չեմպիոնատ.ռու-ն:
  -   Սպորտ