Երգահան Վահրամ Սարգսեանը յաղթող է ճանաչուել Բոստոնի<br /> երգչախմբային համոյթի մրցանակաբաշխությունում<br />


Երգահան Վահրամ Սարգսեանը յաղթող է ճանաչուել Բոստոնի
երգչախմբային համոյթի մրցանակաբաշխությունում

  • 12-01-2010 14:05:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ԲՈՍՏՈՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բոստոնի երգչախմբային համոյթը ամփոփել է իր երրորդ ամենամեայ հեղինակաւոր յանձնաժողովի մրցանակաբաշխութեան արդիւնքները եւ յաղթող է ճանաչուել երեւանաբնակ երգահան եւ գեղարուեստական ղեկավար Վահրամ Սարգսեանը: Ինչպէս տեղեկացնում է «Մարմարան», Սարգսեանն ընտրուել է աւելի քան 80 տեղացի եւ արտասահմանցի մասնակիցներից` իր ստեղծագործություններում արեւմտյան եւ արեւելյան երաժշտությունների ազդեցութիւնը իւրայատուկ ձեւով միաձուլելու համար: Բոստոնի երգչախմբային համոյթի երաժշտական ղեկավար Միքել Ֆելիպը նշել է, որ Սարգսեյանի երաժշտութիւնը իսկապէս տպաւորութիւն է գործել իրենց վրայ: Թերթից տեղեկանում ենք, որ Բոստոնի երգչախմբային համոյթը Նյու Ինգլանդ նահանգի առաջնակարգ կամերային երգչախմբերից մէկն է, որ տարեկան 6-10 համերգ է տալիս: «Ուրախ ենք Սարգսեյանի երաժշտութիւնը Բոստոն բերելու համար: Դա մեզ կօգնի նոր ծրագրեր մշակել եւ զանազան աւանդոյթները միաւորող անհրաժեշտ յատկանիշներ գնտել»,- ասել է համոյթի նախագահ Մեթյու Բագետյանը:
  -   Մշակոյթ