Աւելի քան երբեւէ անհրաժեշտութիւն է առաջացել ստեղծել<br /> «Համահայկական միասնականութեան կառոյց»,- պնդում է Վահէ<br /> Կարապետեանը<br />


Աւելի քան երբեւէ անհրաժեշտութիւն է առաջացել ստեղծել
«Համահայկական միասնականութեան կառոյց»,- պնդում է Վահէ
Կարապետեանը

  • 28-12-2009 20:00:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ազգային միասնականութիւնը դարեր ի վեր եղել է հայ մարդու երազանքը»,- իր ամանորեայ նամակում` ուղղուած աշխարհասփիւռ իր հայրենակիցներին, նշում է լոսանջելեսաբնակ հայ բարերար, «Ազգային գիտակցութեան բացայայտման կենտրոն»-ի նախագահ Վահէ Կարապետեանը: Նրա պնդմամբ, «թէ նշանաւոր մարդիկ` Գրիգոր Լուսաւորիչ, Տրդատ թագավոր, Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամ Շապուհ Արքայ, Գարեգին Նժդեհ եւ այլոք, թէ բազմաթիւ թագավորներ, իշխաններ, սպարապետներ, զորավարներ, մտաւորականներ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը` բոլորն էլ երազել են այդ միասնականութիւնը»: Պնդելով, որ Սփիւռքում ունենելով բազմահարիւր միյություններ, աւանդական կուսակցութիւններ, տարբեր կրոնական միաբանություններ, այսօր էլ այդ միասնականութեան հրամայականը օրախնդիր է, Վահէ Կարապետեանը նշում է. «Այս օրերին աւելի քան երբեւէ անհրաժեշտութիւն է առաջացել ստեղծել «Համահայկական միասնականութեան կառոյց», որը կներառի Սփիւռքի բոլոր միութիւնների, կուսակցութիւնների, կրոնական միաբանությունների ներկայացուցիչներին: Ներկայացուցչական քանակական մեխանիզմները պէտք է ստեղծուեն բաց քննարկումներով` հաշուի առնելով բոլորի առաջարկութիւնները, ստանալով բոլորի համաձայնութիւնը այդ նպատակով ստեղծուած խորհրդի միջոցով: Ազգային այս կառոյցի հիմնական ծրագիրն ու կանոնագիրն են լինելու բոլորիս մտահոգող հետեւեալ երեք հիմնական խնդիրները. - Ազգային շահ (National interest), որը կծառայի անխտիր բոլորի շահերին, այլ ոչ թէ անհատների կամ խմբավորամնեի եւ միաւորումների, այլ միայն Հայրենիք, Արցախ, Սփիռք, ընդհանուր պահանջների եւ կարիքների իր բազմազան խնդիրներով ու մանրամասնությամբ: - Ազգային անվտանգութեան շահ, որը ինքնին պարզ է եւ հասկանալի` Հայրենիք - Արցախ - ռազմական անվտանգութիւն- մարտունակութեան ամրապնդում: - Հայ դատ, որը ներառում է` Արցախի հիմնախնդիր, Հայոց ցեղասպանութեան ճանաչում եւ փոխհատուցում, պահանջատիրութիւն եւ Հայրենատիրում: Այս է մեր Ազգային միասնականութեան ճանապարհը, եւ այժմ միաւորուելու ճիշտ ժամանակն է: Վաղը ուշ կլինի: Ժամանակակից տեխնոլոգիաները միայն դիւրին են դարձնում մեր խնդիրը եւ մենք կկարողանանք այն լուծել, եթէ լինենք կազմակերպուած, իսկ մենք պարտաւոր ենք կազմակերպուել: Այս է Ամանորեայ իմ պատգամը, ցանկութիւնը եւ հորդորը, սիրելի իմ հայրենակից: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ»:
  -   Յօդուածներ