Արմէն Յարութիւնեան. «Եթէ 2008թ. մարտի 1-ի դէպքերին առնչուող
գործերը հասնեն Եվրոդատարան, ապա դրանց 90 տոկոսը բաւարարուելու են»
25-12-2009 15:14:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լրագրողների հետ
դեկտեմբերի 25-ի հանդիպմանը ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն
Յարութիւնեյանը ներկայացրել է իր «Արդար դատաքննութեան իրաւունքը
ՀՀ-ում» արտահերթ զեկոյցը, որտեղ պաշտպանն անդրադարձ է կատարել
ՀՀ-ում քրէական գործերի դատական քննութեան ընթացքում կողմերի
հաւասարութեան եւ մրցակցութեան` իբրեւ արդար դատաքննութեան
իրաւունքի կարեւորագոյն բաղադրատարրերից մէկի իրացման
հիմնահարցին:
«ՀՀ-ում դատական համակարգը իր բարձունքի վրայ չէ: Մենք չունենք
ազատ եւ անկախ դատարան: Այսօր արդար դատաքննութեան իրաւունքը
պատշաճ կարգով ապահոված չէ հանրապետութիւնում, պաշտպանուած չէ
սեփականութեան, կողմերի հաւասար մրցակցութեան իրաւունքները»,- նշել
է պաշտպանը:
Նա գտնում է, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգը պատշաճ
մակարդակի վրայ դնելու համար պէտք է սկսել արդար դատաքննութեան եւ
խօսքի ազատութեան իրաւունքների ապահովումից: «Դա նաեւ
պայմանաւորուած է նրանով, որ հենց դատական քննութեան ընթացքում է
կողմերի մրցակցութիւնը ստանում առաւել լիարժէք կիրառություն:
Մասնաւորապէս, այդ տեսանկիւնից ուսումնասիրութեան են ենթարկուել
Եւրոպական կոմվենցիայի համապատասխան դրոյթները, դրանց կիրառման
առնչութեամբ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի ձեւավորած
նախադէպային պրակտիկան»,- ասել է Ա.Յարութիւնեյանը:
Զեկոյցում ներառվել են նաեւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի
ներկայացուցիչների դատական նիստերի դիտարկումների արդիւնքները:
Հանդիպմանը Ա.Յարութիւնեանն անդրադարձել է նաեւ 2008թ.-ի
մարտեան դէպքերի վերաբերեալ ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցին եւ
նշել. «Պրեսկոտի եւ Կոլումբիեի զեկոյցի 90 տոկոսը համընկնում է
մեր գնահատականներին: Այնտեղ չկայ մի հարց, որին մենք անդրադարձած
չլինենք»:
Նա թէ' ընդդիմությանը, եւ թէ' իշխանութեանը խնդրեց 2008թ.
«Մարտի 1-ը» «էջ» չանվանել: «Այդ էջը փակելու եւ բացելու մասին
խօսք չպէտք է լինի: Մի կողմը` ընդդիմությունը խոսում է բացելու,
իսկ իշխանութիւնները փակելու մասին: Խնդրում եմ չպրիմիտիվացնել:
Մարտի 1-ը յիշողութեան մէջ պէտք է մնայ, որպէսզի մենք հասկանանք, թէ
ինչպիսի տնտեսական եւ քաղաքական համակարգ չի կարելի ունենալ»,-
ասել է Ա.Յարութիւնեյանը, յաւելելով, որ եթէ 2008թ. մարտի 1-ի
դէպքերին առնչուող գործերը հասնեն Եվրոդատարան, ապա դրանց 90 տոկոսը
բաւարարուելու են: