Գիւմրիում կանցկացուի բնակարանների բաշխման վիճակահանություն<br /> եւ հավաստագրերի յանձնում <br />


Գիւմրիում կանցկացուի բնակարանների բաշխման վիճակահանություն
եւ հավաստագրերի յանձնում

  • 17-12-2009 20:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԳԻՒՄՐԻ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աղէտի գօտում բնակարանների բաշխման յանձնաժողովը` ՀՀ քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանի ղեկավարութեամբ, դեկտեմբերի 16-ին Գիւմրիում կայացած նիստում որոշել է 96 գիւմրեցի անօթեւանների համար դեկտեմբերի 19-ին անցկացնել 1-ին փուլով բաշխուող բնակարանների վիճակահանություն: Վիճակահանութիւնը անձամբ կատարելու են բնակարան ստացող անօթեւանները: Յանձնաժողովի որոշմամբ, ընտանիքում հաշմանդամ ունեցող անօթեւանների համար, իրենց ցանկությամբ, կկատարուի առանձին վիճակահանություն` շէնքերի առաջին հարկի համար: «Գլենդէլ Հիլզ» ՓԲ ընկերութեան կողմից կառուցոուած 2 շէնքերի 96 բնակարաններից վիճակահանվելու են 1 սենեականոց 40, 2 սենեականոց 32, 3 սենեականոց 24 բնակարաններ: Վիճակահանութիւնը տեղի է ունենալու հրապարակային, մասնակցութեամբ Շիրակի մարզպետի, Գիւմրու քաղաքապետի, ՀՀ ԱԺ պատգամաւորների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների: Իսկ դեկտեմբերի 23-ին Գիւմրիում սպասւում է անօթեւաններին բնակարանների հաստատման մասին հավաստագրերի եւ բանալիների յանձման արարողութիւնը: Հավաստագրերը ստանալուց յետոյ միայն անօթեւաններին հնարաւորութիւն կտրուի այցելել իրենց նորակառոյց բնակարանները: Նշենք, որ հավաստագրերում լինելու է նաեւ մի պայման, ըստ որի բնակարան ստացած անօթեւանները պարտավորվելու են 2 ամսուայ ընթացքում ազատել իրենց ժամանակաւոր կացարանների տարածքները, որից յետոյ միայն օրդերավորվելու են յատկացուած բնակարանները: ՀՀ քաղաքաշինութեան նախարարի որոշմամբ անօթեւանների կողմից ժամանակաւոր կացարաններից տարածքները ազատելուն վերաբերւող տեղեկանքների տրամադրման իրաւասութիւնը տրուել է «Գլենդէլ Հիլզ»-ին: Նախկինում այդ իրաւասութիւնը պատկանում էր Գիւմրու քաղաքապետարանին:
  -   Հասարակութիւն