Չինաստանում փակուել է աւելի քան մէկ միլիոն կայք


Չինաստանում փակուել է աւելի քան մէկ միլիոն կայք

  • 13-07-2011 15:11:56   |   |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Չինաստանում համացանցի խիստ վերահսկողութիւնը յանգեցրել է նրան, որ երկրում մէկ տարուայ կտրուածքով փակուել է աւելի քան մէկ միլիոն կայք, հաղորդում է BBC լրատուականը: Ըստ Չինաստանի պետական ինստիտուտներից մէկի հետազօտութեան, երկրում 2010թ. վերջին 40%-ով քիչ կայք կար 2009թ. համեմատ: Հետազօտողների տեղեկացմամբ, վերահսկողութեան խստացումը առաւելապէս վերաբերում է պոռնոգրաֆիկ բնոյթի կայքերին: Գրաքննութեան պատճառով Չինաստանում արգելուած են Facebook, Youtube եւ Twitter կայքերը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ