Հայաստանի տարածքում կասեցուել է «Questnet» միջազգային<br /> կազմակերպութեան անուան տակ միմեանցից անկախ գործող երկու<br /> կազմակերպուած խմբերի յանցաւոր գործունէութիւնը<br />


Հայաստանի տարածքում կասեցուել է «Questnet» միջազգային
կազմակերպութեան անուան տակ միմեանցից անկախ գործող երկու
կազմակերպուած խմբերի յանցաւոր գործունէութիւնը

  • 03-12-2009 21:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան մարմինների կողմից իրականացուած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում բացայայտուել եւ կասեցուել է ՀՀ-ի տարածքում «Questnet» միջազգային կազմակերպութեան անուան տակ միմեանցից անկախ գործող երկու կազմակերպուած խմբերի յանցաւոր գործունէութիւն, որն ուղղուած է եղել խաբեութեան միջոցով քաղաքացիներից դրամական միջոցների հափշտակմանը եւ այսպէս կոչուած «ֆինանսական բուրգի» ստեղծմանը: Պարզուել է, որ ներցանցային մարքետինգով զբաղուող «Questnet» կազմակերպութիւնը տարբեր երկրներում, ինչպէս նաեւ Հայաստանում ունենալով ներկայացուցիչներ, ինտերնետ կայքի միջոցով քաղաքացիներին վաճառել է 600-1500 ԱՄՆ դոլար արժողութեամբ առողջութիւնը իբր կարգաւորող տարբեր տեսակի ապակեայ ԲԻՕ-դիսկեր, տեխնիկական այլ ապրանքներ, ինչպէս նաեւ մինչեւ 8 գրամ քաշով ոսկյա զարդեր եւ վզնոցներ: Յետագայում քաղաքացիները, հասկանալով, որ վճարուած գումարը տասնեակ անգամներ գերազանցում է ապրանքի իրական արժէքը, «Questnet»-ի ներակայացուցիչներից յետ են պահանջել իրենց գումարները, ինչին ի պատասխան նրանց առաջարկուել է շարունակել ցանցի ընդլայնման գործընթացը, վստահեցնելով, որ նրանք ոչ միայն կարող են վերադարձնել իրենց վճարած գումարները, այլ նաեւ ստանալ զգալի եկամուտ: Ըստ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի, Քննությամբ պարզուել է, որ «Questnet»-ի ղեկավարներ, ԻԻՀ քաղաքացի Ռայմոնդ Քոչարյանսի եւ ՀՀ քաղաքացի Վաչէ Մանուկեանի կողմից կազմակերպուած երեւանեան ցանցում ընդգրկուած են եղել ընդհանուր թւով 113 քաղաքացիներ, որոնց վստահութիւնը չարաշահելու եղանակով նրանցից յափշտակուել է խոշոր չափի գումարներ: Ռ.Քոչարյանսը եւ Վ.Մանուկեանը ձերբակալուած են: Քննութիւնը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչութիւնը: «ՀՀ քաղաքացիներին յորդորում ենք չգայթակղուել արագ հարստանալու ցանկությամբ եւ հեռու մնալ նմանատիպ խարդախներից եւ կասկածելի կազմակերպություններին անդամակցելուց: «Questnet» կազմակերպութիւնների յանցաւոր գործունէութիւնից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ Քննչական վարչութիւն 57-93-16 համարով»,- ասուած է ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդագրութիւնում:
  -   Հասարակութիւն