Թեհրանի մշակոյթային սրահներում հնչել են Արցախի հերոսամարտին<br /> նուիրուած երգեր<br />


Թեհրանի մշակոյթային սրահներում հնչել են Արցախի հերոսամարտին
նուիրուած երգեր

  • 03-12-2009 19:30:00   |   |  Մշակոյթ
ԹԵՀՐԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 2-ին Հ. Մ. «Նաիրի» միութեան «Սուքերյան» սրահում ելոյթ են ունեցել Հայաստանից ժամանած երգիչ-երգահաններ Մկրտիչ Մկրտչեանը եւ Դավիթ Ամալեանը: Ինչպէս հաղորդում է «Ալիքը», երգիչները ներկայացրել են իրենց հեղինակած ազգային երգերը` նուիրուած Արցախի հերոսամարտին, որին երգիչներն իրենց անմիջական մասնակցութիւնն են բերել: Դեկտեմբերի 3-ին նոյն համերգը կրկնուել է Հ.Մ. «Սիփան» միութեան «Նաիրի» սրահում: Թերթից տեղեկանում ենք, որ ազատամարտի երկու մասնակիցները կողք-կողքի մարտնչել են Դուշման Վարդանի, Պետոյի եւ միւս հերոսների հետ, եւ նրանց նահատակ ընկերների նուիրական կերպարն ու կորստի ցավը, նրանց մաքառումը իրենց արտացոլումն են գտել ազգային-յեղափոխական երգերում:
  -   Մշակոյթ