Ռոման Բալայեան. «Հայկական ֆիլմերին պակասում է կ'ոմեդիան»<br />


Ռոման Բալայեան. «Հայկական ֆիլմերին պակասում է կ'ոմեդիան»

  • 13-07-2011 16:56:00   | Հայաստան  |  Մշակոյթ

Յուլիսի 13-ին «Ոսկէ ծիրան» 8-րդ երեւանեան միջազգային կինոփառատօնի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդիւսեր Ռոման Բալայեանը ներկայացրեց իր ֆիլմերը: Այս տարի փառատօնը ներառում է 3 յոբելեանական ծրագրեր, որոնցից մէկը նուիրուած է Ռոման Բալայեանի 70-ամեակին: Այս կապակցութեամբ «Ոսկէ ծիրանի» շրջանակում կը ցուցադրուեն նրա` «Մենաւոր գայլը» (1977թ.), «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982թ.), «Համբոյր» (1983թ.), «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» (1987թ.), «Մատնիչը» (1987թ.) եւ «Մի գիշեր Փարաջանովի թանգարանում» (1998թ.) ֆիլմերը: 1987թ. «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմը արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Ռեժիսորը որոշ դրուագներ ներկայացրեց իր մասնագիտական կեանքից, պատմեց զաւեշտալի դէպքեր: Հարցին, թէ ինչն է պակասում այսօր հայ կինոյին, նա պատասխանեց. «Հայկական ֆիլմերին պակասում է կ'ոմեդիան: Ես նայում եմ դերասաններին եւ Ցեղասպանութիւն եմ տեսնում նրանց դէմքերին»,- նշեց Ռ.Բալայեանը` ցանկութիւն յայտնելով, որ մենք ձերբազատուենք դրանից: Նշենք, որ հայազգի ռեժիսորը ծնուել է 1941թ., Լեռնային Ղարաբաղում: 1969թ-ին աւարտել է Կիեւի թատերական ինստիտուտի կ'ինոռեժիսուրայի բաժինը: Այդ ժամանակից ի վեր ապրում եւ աշխատում է Կիեւում եւ Մոսկուայում: Անի Ռափեան
  -   Մշակոյթ