Աշակերտի սպանութիւնը բացայայտուել է <br />


Աշակերտի սպանութիւնը բացայայտուել է

  • 01-12-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ինչպէս տեղեկացնում են ոստիկանութիւնից, նոյեմբերի 29-ին 13-ամեայ Սոս Մելքոնեանի սպանութեան կասկածանքով ձերբակալուել է 16-ամեայ Ազատ Եղոյանը, որը Երեւանի Մ. Նալբանդեանի անուան թիւ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է: Նոյն գործով բերման է ենթարկուել նաեւ Երեւանի թիւ 2 վարժարանի սան, 12-ամեայ Սարգիս Վ.-ն, որը ստորագրութեամբ բաց է թողնվել: Նոյն աղբիւրի համաձայն, նախաքննութիւնը շարունակւում է: Յիշեցնենք, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 61 շէնքի թիւ 17 բնակարանից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխուել 1996 թ. ծնուած Սոս Մելքոնեանի դիակը` սուր-կտրող-ծակող գործիքից հասցուած վնասուածքների հետքերով:
  -   Հասարակութիւն