«Արաբական աշխարհի փառատոն»-ին ելոյթ է ունեցել Պարգեւ<br /> Թասլաքյանի ղեկավարած «Թայհա» լիբանանեան երգչախումբը<br />


«Արաբական աշխարհի փառատոն»-ին ելոյթ է ունեցել Պարգեւ
Թասլաքյանի ղեկավարած «Թայհա» լիբանանեան երգչախումբը

  • 19-11-2009 18:40:00   | Կանադա  |  Մշակոյթ
ՄՈՆՐԵԱԼ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 15-ը Մոնրեալում կայացել են համերգներ` «Արաբական աշխարհի փառատոն» ծրագրով, որոնց մասնակցել են արաբական տարբեր երկրներից ժամանած խմբեր, երգիչներ ու արուեստագէտներ: Արդէն 10-րդ տարին կազմակերպւող այս փառատոնը Հիւսիսային Ամերիկայում անցկացուող ամենամեծ փառատոնն է համարւում: Ինչպէս տեղեկացնում է «Ազդակը», փառատոնի այս տարուայ ծրագրում, նոյեմբերի 15-ին Մոնրեալի արուեստի կենտրոնի սրահում ելոյթ է ունեցել Լիբանանի «Ֆայհա» երգչախումբը` Պարգեւ Թասլաքյանի ղեկավարութեամբ: Թերթից տեղեկանում ենք, որ «Ֆայհայի» երկու ժամ տեւած համերգը կախարդել է կանադացի, արաբ ու հայ 1500 արուեստասէրներին: Ծրագրում տեղ են գտել Ռահպանի եղբայրների, Բարսեղ Կանաչյանի, Զաքի Նասիֆի, Կոմիտասի եւ արաբական ազգագրական ու ժամանակակից երգերը: Բացառիկ ներկայացումներով հանդէս են եկել մենակատաներ Ռոլա Աբու Բաքրը, Մայեն Զաքարիան եւ Ռեբեկա Տիպը: Նրանց նվագակցել է հրաւիրուած դաշնակահար Խաչատուր Ղազարեանը: Կանադացի սոպրանո Ռիտա Սաղպազարյանը կատարել է բարսեղ Կանաչյանի «Օրորը»: Երգերի դաշնամուրային մեկնաբանութիւնը կատարել է երաժշտագետ Էդուարդ Թորիկյանը: Համերգն աւարտուել է Ռահպանի եղբայրների` Երուսաղեմին նուիրուած «Քաղաքների ծաղիկը» երգով, որի եզրափակիչ բաժնի «Ալելույա» եւ «Աստուած մեծ է» կատարումները հանդիսատեսը ունկնդրել է յոտնկայս: «Ազդակը» տեղեկացնում է նաեւ, որ 2005-ին «Ֆայհա» երգչախումբը Վարշավայում, Երգչախմբերի միջազգային փառատոնում երկրորդ մրցանակ է ստացել, իսկ 2007-ին նուաճել է առաջին մրցանակը:
  -   Մշակոյթ