Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվով նահանջ է ապրել,-<br /> արձանագրում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը<br />


Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվով նահանջ է ապրել,-
արձանագրում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը

  • 17-11-2009 17:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) ցուցակում ընդգրկուած 180 երկրներից 129-ի ցուցանիշները 5-ից ցածր են (10 բալանոց համակարգում): Այս մասին նոյեմբերի 17-ի ասուլիսում յայտնեցին կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանն ու գործադիր տնօրէն Վարուժան Հոկտանյանը: Ա.Կոստանեանի խօսքերով, ԿԸՀ-ն մի ցուցանիշ է, որը ստացւում է մի շարք միջազգային հեղինակաւոր կառոյցների անցկացրած հարցումների համադրմամբ: Այն ցոյց է տալիս, թէ տուեալ երկրում կոռուպցիայի ինչպիսի մակարդակ է ընկալվում հարցվող քաղաքացիների կողմից: Ա.Կոստանեանը յայտնեց, որ անկայուն պետութիւնները` պատերազմից կամ զինուած հակամարտութիւնից տուժած, ունեն ամենացածր ԿԸՀ-ն: Այդ երկրներն են Սոմալին` 1,1, Աֆղանստանը` 1,3, Մյանման` 1,4, եւ Սուդանն ու Իրաքը` 1,5-ական համաթվով: Ամենաբարձր ցուցանիշներն ունեն Նոր Զելանդիան` 9,4, Դանիան` 9,3, Սինգապուրն ու Շուեդիան` 9,2, Շվեյցարիան` 9: Վ.Հոկտանյանն իր հերթին յայտնեց, որ նախկին ԽՍՀՄ պետութիւնների շարքում առաջատարը Էստոնիան է` 6,6 համաթվով: Անցած տարուայ համեմատ առաջընթաց են գրանցել Վրաստանը, որի ԿԸՀ-ն 3,9-ից աճել է մինչեւ 4,1, եւ Ադրբեջանը, որի ԿԸՀ-ն 1,9-ից բարձրացել է մինչեւ 2,4: Հայաստանը արձանագրել է փոքր նահանջ` 2,9-ից մինչեւ 2,7: Վ.Հոկտանյանկ նկատեց, որ ներկայ դրութեամբ նախկին ԽՍՀՄ երկրներում վիճակն աւելի վատ է, քան քաղաքացիական պատերազմ ապրած աֆրիկեան երկրներում:
  -   Հասարակութիւն