Վախճանուել է 20-րդ դարի խոշորագոյն բուսաբան-էվոլուցիոնիստ,<br /> ակադեմիկոս Արմէն Թախտաջյանը<br />


Վախճանուել է 20-րդ դարի խոշորագոյն բուսաբան-էվոլուցիոնիստ,
ակադեմիկոս Արմէն Թախտաջյանը

  • 16-11-2009 20:24:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-ին 99 տարեկան հասակում Սանկտ Պետերբուրգում վախճանուել է 20-րդ դարի խոշորագոյն բուսաբաններից մէկը` Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի եւ Հայաստանի Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս Արմէն Թախտաջյանը: Ա.Թախտաջյանը պատկանում է աշխարհի հռչակաւոր բուսաբան-էվոլուցիոնիստների համաստեղությանը: Նրա կողմից ստեղծուած բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունուած է գիտական բուսաբանական հասարակութեան կողմից, այլ նաեւ համարւում է լաւագոյնը եւ ամենաարժանահատը: Ա.Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել բուսական աշխարհի ժամանակակից գիտութեան գրեթէ բոլոր հիմնական ուղղութիւններում: Երկար տարիներ նա զբաղեցրել է ԽՍՀՄ-ի Գիտութիւնների ակադեմիայի Բուսաբանութեան ինստիտուտի տնօրէնի պաշտօնը, մասնակցում էր բուսաբանութեան ռազմավարական ուղղութիւնների մշակմանը: Ա.Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում բուսաբանական գիտութեան զարգացման գործում: 1943թ.-ից մինչեւ 1948թ.-ը նա Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի Բուսաբանութեան ինստիտուտի առաջին տնօրենն էր: Լենինգրադ տեղափոխվելուց յետոյ նա շարունակեց սերտօրէն համագործակցել հայաստանեան բուսաբանների հետ: Ա.Թախտաջյանի շնորհիւ հայաստանեան բուսաբանական դպրոցը համարւում է առաջադէմ դպրոցներից մէկը: Մեծանուն գիտնականի աջակցութեամբ Հայաստանում զարգացան բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտութեան այնպիսի ուղղութիւններ, ինչպիսիք են սիստեմատիկան, պալինոլոգիան, կարիոլոգիան եւ այլն: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԳԱԱ-ի Տեղեկատուական-վերլուծական կենտրոնից, Արմէն Թախտաջյանի աճիւնը հողին կյանձնուի Սանկտ-Պետերբուրգի Սմոլենսկի գերեզմանոցում:
  -   Հասարակութիւն