Երկու մարդու մահուան պատճառ դարձած երթեւեկության կանոնների<br /> խախտման համար կալանաւորուել է պետեկամուտների կոմիտէի աշխատակիցը<br />


Երկու մարդու մահուան պատճառ դարձած երթեւեկության կանոնների
խախտման համար կալանաւորուել է պետեկամուտների կոմիտէի աշխատակիցը

  • 16-11-2009 18:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը 2 մարդու մահուան պատճառ է դարձել, Հայաստանի Յատուկ քննչական ծառայութիւնում քննվող քրէական գործով նոյեմբերի 16-ին կալանաւորուել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտէի Մաքսային հսկողութեան վարչութեան առաջին կարգի մասնագէտ Վահէ Դավթեանը: Ըստ ՀՀ Յատուկ քննչական ծառայութեան մամլոյ հաղորդագրութեան, նախաքննությամբ պարզուել է, որ Վ.Դավթեանը հոկտեմբերի 9-ի ժամը 02-ի սահմաններում, գտնուելով միջին աստիճանի ալկոհոլային հարբածութեան վիճակում, Ջրվեժում գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբից իր ծանոթուհուն տուն տանելիս Գայի պողոտայով աւտոմեքենան վարել է տուեալ պայմանների համար սահմանուած թույլատրելի առաւելագոյն արագութիւնը գերազանցող արագութեամբ: Նախապէս չընտրելով աւտոմեքենայի շարժման նկատմամբ լիարժէք կառավարման հնարաւորութիւնն ապահովող սահուն ռեժիմ, նա լուսացույցի արգելող ազդանշանի պայմաններում մուտք է գործել Գայի պողոտայ - Ն.Ստեփանեան փողոցի խաչմերուկ եւ ընդհարվել «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի աւտոմեքենային, որից յետոյ ընթանալով դէպի աջ` ընդհարվել է ճանապարհի աջ կողմում կայանուած «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 2813, «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2815 եւ «ՎԱԶ 11183» մակնիշի Տ2820 պետհամարանիշների աւտոմեքենաներին: Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի աւտոմեքենայի վարորդ Վարդգէս Պետրոսեանը եւ ուղեւոր Յովհաննէս Խաչատուրյանը տեղում մահացել են: Նախաքննությամբ ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ նոյեմբերի 16-ին Վ.Դաւթեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ Քրէական օրէնսգրքի 242-րդ յօդուածի 3-րդ մասով:
  -   Հասարակութիւն