Դատարանը մասամբ բաւարարեց «Գինդ» տպագրատան հայցն ընդդէմ<br /> «Չորրորդ իշխանութիւն» օրաթերթի<br />


Դատարանը մասամբ բաւարարեց «Գինդ» տպագրատան հայցն ընդդէմ
«Չորրորդ իշխանութիւն» օրաթերթի

  • 16-11-2009 18:14:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանը նոյեմբերի 16-ին մասամբ բաւարարեց «Գինդ» տպագրատան հայցն ընդդէմ «Չորրորդ իշխանութիւն» թերթը հրատարակող «Օգոստոս» գործակալութեան: Վճռով «Գինդ» ընկերութեան եւ «Օգոստոս» գործակալութեան միջեւ 2009թ. յունվարի 13-ին կնքուած տպագրական ծառայութիւնների մատուցման վերաբերեալ պայմանագրերը լուծուել են: Վճռով նաեւ «Օգոստոս» ՍՊԸ-ից յօգուտ հայցվորի բռնագանձւում է 2 մլն 673 165 դրամ: Դատարանի որոշմամբ թերթի տպագրության վրայ դրուած արգելանքը թողնվում է անփոփոխ մինչեւ վճռի կատարումը: Թերթի գլխաւոր խմբագիր Շողեր Մաթեւոսեանը յայտարարեց, որ վճիռն անպայման բողոքարկելու է Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «ՉԻ» թերթի թղթակից Թագուհի Թովմասեանը, ինքն եւ թերթի միւս թղթակից Գոհար Վեզիրյանը նոյեմբերի 16-ի առաւօտեան զրկուել են Ազգային Ժողովի հաւատարմագրումից` պատճառաբանութեամբ, թէ «թերթը չի տպվում»: Նշենք, որ այդ պահին դատարանը դեռեւս չէր կայացրել իր վճիռը, որը կարող է բողոքարկուել Վերաքննիչ քաղաքացիական դատարան մեկամսեայ ժամկէտում:
  -   Հասարակութիւն