Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգների մասին պատմող «Հով»<br /> ֆիլմը կցուցադրուի Ուոթերթաունում<br />


Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգների մասին պատմող «Հով»
ֆիլմը կցուցադրուի Ուոթերթաունում

  • 06-11-2009 19:00:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 7-ին Ուոթերթաունի Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանի դահլիճում կցուցադրուի Ալեքս Վեբի «Հով» կարճամետրաժ ֆիլմը: «Հով»-ը պատմում է երկու հայ կանանց` Զարայի եւ Նինայի ընկերութեան մասին: Նրանք Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգներ են: «Հով»-ում Զարայի կերպարը մարմնավորում է օսկարակիր դերասանուհի Օլիմպիա Դուկակիսը, իսկ Նինայի դերում հանդէս է գալիս ամերիկահայ դերասանուհի Շիրլեյան Կալաջյանը: «Հով»-ը արժանացել է Palm Springs-2009, Pomegranate եւ այլ կարճամետրաժ ֆիլմերի փառատօնների մրցանակներին:
  -   Մշակոյթ