Հայաստանի 2010թ.-ի պետբիւջէի նախագծով Արտգործնախարարութեան<br /> պահպանման ծախսերի համար նախատեսուած է 885,2 մլն դրամ<br />


Հայաստանի 2010թ.-ի պետբիւջէի նախագծով Արտգործնախարարութեան
պահպանման ծախսերի համար նախատեսուած է 885,2 մլն դրամ

  • 05-11-2009 18:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 2010թ.-ի պետբիւջէի նախագծով ՀՀ արտգործնախարարութեան ֆինանսավորումն իրականացուելու է 4 հիմնական ուղղութիւններով. ապարատի պահպանման ծախսեր` 855,2 մլն դրամ, ՀՀ դեսպանութիւնների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսեր` շուրջ 4, 67 մլրդ դրամ, ԱԳՆ-ի աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայութիւն» գործակալութեան պահպանման ծախսեր` 123 մլն դրամ, միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցութեան վճարներ` 1,07 մլրդ դրամ: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում յայտնեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պաւել Սաֆարեանը: Ըստ նրա, ԱԳՆ-ի պահպանման 2010թ.-ի ծախսերը ձեւաւորուել են 2009թ.-ի սկզբունքով: Սակայն, հաշուի առնելով դիւանագիտական երկու լրացուցիչ հաստիքների անհրաժեշտութիւնը, 2009թ.-ի համեմատ ծախսերն աւելացուել են շուրջ 2 մլն դրամի չափով: Նշուեց նաեւ, որ ՀՀ դեսպանութիւնների եւ ներկայացուցչությունների պահպանման ծրագրով նախատեսուած ֆինանսավորումն ենթակայ է վերանայման, ինչը պայմանաւորուած է դրամ/եւրօ եւ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքների փոփոխութեամբ: ԱԳՆ-ի խնդրանքով ներկայումս տարւում են աշխատանքներ, որոնց նպատակն է աւելացնել այս ծրագրով ֆինանսավորումն այնքան, որպէսզի արտերկրում Հայաստանի դիւանագիտական կորպուսի ամսական աշխատավարձերի չափերը համապատասխանեցվեց 2009թ-ի մակարդակին: Արտերկում 2010թ.-ին նոր դեսպանութեան բացման ծրագիր նախատեսուած չէ: «Պետական արարողակարգի ծառայութիւն» գործակալութեան պահպանման ծախսերը 2009թ.-ի նկատմամբ նուազել են շուրջ 17,3 մլն դրամով, այդ թւում, գործուղումների եւ շրջագայությունների ծախսերի մասով` 14,3 մլն դրամով, կապի ծառայութիւնների մասով` 3 մլն դրամով: Միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցութեան վճարների համար նախատեսուած 1,07 մլրդ դրամից 832 մլն դրամն ուղղուելու է 76 միջազգային կազմակերպություններին անդամավճարների գծով ընթացիկ պարտաւորութիւնների կատարմանը, իսկ 239 մլն դրամը` նախորդ տարիներին կուտակուած պարտքերի մարմանը: Ինչպէս յայտնեց Պ.Սաֆարեանը, 5-6 տարի առաջ Հայաստանի արտաքին պարտավորություններն անհամեմատ աւելի մեծ էին եւ 19-20 մլն ԱՄՆ դոլարի էին հասնում: Այնուհետեւ միջազգային կազմակերպութիւնների եւ ՀՀ ԱԳՆ-ի «ինտենսիվ, արդիւնաւէտ աշխատանքի շնորհիւ համատեղ մշակուեցին պարտաւորութիւնների մարման ժամանակացույցեր»: Նշուեց, որ այսօրուայ դրութեամբ պարտաւորութիւնների գումարը կազմում է 8,47 մլն ԱՄՆ դոլար, եւ վերակնքված ժամանակացոյցի համաձայն, Հայաստանը պարտաւոր է 2010թ.-ին այնքան գումար, ինչքան որ նախատեսուել է պետբիւջէի նախագծով: Բիւջէի նախագծի հիմքում դրուած է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 376 ՀՀ դրամ հաշուարկային փոխարժեքը:
  -   Տնտեսութիւն