Մարսելի Արաքս-Սասուն անսամբլը հիւրախաղերով կմեկնի<br /> Բուլղարիա<br />


Մարսելի Արաքս-Սասուն անսամբլը հիւրախաղերով կմեկնի
Բուլղարիա

  • 05-11-2009 15:53:00   |   |  Մշակոյթ
ՄԱՐՍԵԼ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսիայի հայ երիտասարդություն (JAF) միութեան պարի եւ երաժշտութեան Արաքս-Սասուն անսամբլը նոյեմբերի 11-15-ը հիւրախաղերի կմեկնի Բուլղարիա` այնտեղ ցուցադրելու իր նոր «Իմ սէր, Արարատ» ներկայացումը: Այս մասին «Հայերն այսօր»-ին յայտնեց Պասկալ Շամասյանը Ֆրանսիայից: «Իմ սէր, Արարատ» ներկայացման տեսասկավառակը ապրիլին ձայնագրուել է Մարսելի «Տուրսկի» թատրոնում եւ այժմ պահպանւում է JAF-ի մշակոյթային կենտրոնում: Արաքս-Սասուն անսամբլը բաղկացած է 40 պարողներից եւ 25 երաժիշտներից` բոլորը մարսելցի հայեր, ովքեր մասնակցում են համերգներին առանց վարձատրության:
  -   Մշակոյթ