Ոսկրերի վերականգնման բջջային տեխնոլոգիաների օրրանը Երեւանն<br /> է,- պնդում է մոսկվահայ գիտնականը<br />


Ոսկրերի վերականգնման բջջային տեխնոլոգիաների օրրանը Երեւանն
է,- պնդում է մոսկվահայ գիտնականը

  • 03-11-2009 09:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռուբէն Չայլախյանը ղեկավարում է Ռուսաստանի բժշկական գիտութիւնների ակադեմիայի Մոսկուայի համաճարակաբանութեան եւ միկրոկենսաբանության գիտահետազօտական ինստիտուտի իմունային համակարգի էքստրեմալ կարգաւորման լաբորատորիան: Բջջային կենսաբանութեան եւ բջջային տեխնոլոգիանների մասնագէտը գիտնականների այն խմբում էր, որը 1969թ. ոսկրածուծում հայտնաբերեց բջիջների նոր խումբ: Դրանց հետազօտութիւնների արդիւնքում այդ բջիջները դասակարգվեցին որպէս ոսկրածուծի ստրոմալ ցողունային բջիջներ: Պարզուֆեց, որ դրանք ունեն ոսկրաստեղծ յատկութիւն, եւ այդ բջիջները հնարաւոր է բազմացնել արհեստական պայմաններում` օրգանիզմից դուրս: Ոսկրածուծի ցողունային ստրոմալ բջիջների այդ յատկութիւնների կիրառման հիման վրայ մշակtyել է ոսկրի հյուսվացքների ամբողջականութեան վերականգնման կենսատեխնոլոգիական մեթոդը: Նշուած բջիջների հայտնագործումից եւ կանադական ամսագրում այդ իրադարձութեան մասին հայտնագործողների յօդուածի տպագրումից անցել է շուրջ 18 տարի: Պարոն Չայլախյանի հետ հարցազրոյցում փորձեցինք պարզաբանել այդ մեթոդի կիրառման եւ դրան Հայաստանի առնչութեան հետ կապուած մի քանի հարցեր: - Հայաստանը որեւէ առնչութիւն ունի՞ բջջային տեխնոլոգիաների զարգացմանը: - Բանն այն է, որ բջջային տեխնոլոգիաների զարգացման օրրանը Երեւանն է, քանի որ հանգամանքների բերումով, երբ 80-ականներին ծնուեց այդ բջիջների ներուժը առողջապահութեան մէջ կիրառելու գաղափարը, հենց Երեւանում մշակուեց բջիջների տեղավորման յատուկ կրիչ` այսպէս կոչուած, կալցիումազրկված սպունգային մատրիցա: Մշակումը կատարավել է Երեւանի օրթոպեդիայի եւ վնասուածքաբանութեան ինստիտուտի գիտաշխատող դոկտոր Խանինի կողմից: Կենսատեխնոլոգիական մեթոդի էութիւնն այն է, որ հիւանդի կոնքոսկրից վերցուած ոսկրածուծի տրեպանատը տեղադրվում է աճեցման միջավայրում եւ յանձնւում լաբորատորիա: Աճեցւում է ոսկրի դեֆեկտի վերացման համար անհրաժեշտ բջջային զանգված, ինչը տեւում 1.5-2 ամիս` կախուած դեֆեկտի չափից: Այնուհետեւ բջջային զանգվածը պատվաստվում է հիւանդին: - Ի՞նչ հիւանդութիւններ են բուժւում ոսկրի վերականգնման կենսատեխնոլոգիական մեթոդով: - Այդ մեթոդով բուժւում են թերաճած կոտրվածքները, վերացւում են կոտրվածքի տեղում կեղծ հոդերի առաջացման հետեւանքները, օստեոմիելիթ խոռոչներ: Մեթոդը այնքան ունիվերսալ է, որ շոշոփում է ոսկրային հյուսվածքի վնասուածքաբանութեան բոլոր խնդիրները: Դրանք են` նեյրովիրաբուժությունը, վնասուածքից յետոյ ոսկորների վերականգնումը, դիմածնոտային վիրաբուժութիւնը, ատամնաբուժությունը, կոսմետիկ բժշկութիւնը եւ այլն: Աշխարհում բջիջների աճեցման նմանատիպ մեթոդներ կան, բայց դրանց կիրառումը գրեթէ դադարեցուել է, քանի որ դրանք շատ աւելի ցավագին են հիւանդների համար: - Պարոն Չայլախյան, որքանո՞վ եք պատրաստ Ձեր գիտելիքները ներդնելու Հայաստանում: - Նախ նշեմ, որ 80-ականներին Երեւանում կատարել եմ բազմաթիւ վիրահատութիւններ, այժմ էլ պատրաստ եմ կենսատեխնոլոգիական մեթոդի կիրառման աւանդոյթների վերականգնմանը, Երեւանում կադրերի պատրաստմանը` ֆինանսական ներդրումների առկայութեան դէպքում: Մատնանշեմ նաեւ մի հանգամանք: Իմ տեղեկութիւններով, Երեւանում սրտի վիրահատությունն արժէ 6 000 դոլար, իսկ Մոսկուայում` մօտ 2 000 դոլար: Մոսկուայում նման վիրահատութիւնները պետական կլինիկաներում կատարւում են նաեւ անվճար, ինչը չի արւում Երեւանում, որովհետեւ այստեղ հիւանդանոցները հիմնականում սեփականաշնորհուած են: Եւ ընդհանրապես, կայ հասարակութեան անվճարունակ մի շերտ, որը, յայտնի չէ, թէ որտեղ է բուժւում: Հայաստանում նշածս աւանդոյթների վերականգնման կարեւորութիւնը եւ հնարաւորութիւնները պարզաբանելու համար նշեմ նաեւ, որ բջջային տեխնոլոգիաներ օգտագործող ամենամօտ տարածաշրանը Չինաստանն է: Թէեւ Ռուսաստանում դրանց կիրառումն արգելուած է, բայց հնարաւոր է` ինստիտուտի գիտական խորհրդի եւ էթիկայի կոմիտէի որոշումները հիմք ընդունելու դէպքում: Կարող է կատարուել մկանային հյուսվածքների, ոսկրածուծի կամ այլ բջիջների օգտագործումով վիրահատութիւնների շարք: Սակայն, կրկնում եմ, բջջային տեխնոլոգիաների կիրառումը փաստացի արգելուած է, եւ այդ պատճառով էլ Մոսկուայում ոչ ոք համապատասխան արտօնագիր չունի, իսկ բջիջների պահպանումն ու տեղափոխումը թոյլատրւում է: Ինձ թւում է, որ Երեւանում այդ հարցերն աւելի արագ եւ առաւել արդիւնաւէտ կարող են լուծուել: ՀՀ առողջապահութեան նախարարութիւնը, կարծես, հետաքրքրուած է դրանում: Հավելեմ նաեւ, որ կարող եմ օգնել կազմակերպելու ցողունային բջիջներ պարունակող պորտալարային արեան հաւաքման գործընթացը: Մոսկուայում արդէն կայ մանկական պորտալարային արեան պահպանման երկու-երեք մասնաւոր բանկ` մինչեւ 7 հազար միաւորի պահուստով: Եւ այն մարդիկ, ում պորտալարային արիւնը պահպանուել է, առողջական համապատասխան խնդիրների առկայութեան դէպքում կունենան ոսկրածուծի վերականգնման համար անհրաժեշտ սեփական ցողունային բջիջները: Շատ կարեւոր է ոսկրածուծից նախապէս ստանալ ստրոմալ բջիջներով հարստացուած պոպուլյացիա (պոլիպեպիդ): Եվ այն պոլիպեպիդը, որը սինթեզել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմէն Գալոյեանը, 5-10 անգամ բարձրացնում է ի սկզբանէ ոսկրածուծում եղած ցողունային բջիջների խտութիւնը: Բացի այդ, երբ այդ պատվաստուկը ստանում ես անոթներում մշակման ընթացքում, ցողունային բջիջները շատանում են եւս 2-2,25 անգամ: Մենք անպայման պէտք է զարգացնենք այդ ուղղութիւնը, քանի որ այսօրուայ դրութեամբ որեւէ այլ տեղ նման պատվաստուկ չկայ: Այն ֆանտաստիկ արդիւնք է ապահովում: Ի դէեպ, ես աշխարհում երկրորդ մարդն եմ, որ ապրում է ցողունային բջիջների պատվաստներով: Ինչեւէ, համոզուած եմ, որ Հայաստանում բջջային տեխնոլոգիաների զարգացման արձանագրութիւններ հաստատ կան: Ճիշտ է, երբ քննարկում եմ այդ հարցը հայաստանցի պաշտօնեաների եւ մասնագէտների հետ, ասում են` թէ դա 5 կամ 8 տարուայ հեռանկարի հարց է: Հարցն այն է, որ բջջային տեխնոլոգիաների տարածաշրջանային կազմակերպութեան ղեկավար լինելս կարող է Հայաստանի համար որեւէ կերպ օգուտ չտալ, մինչդեռ Հայաստանում կան գործարարներ, ովքեր հասկանում են, որ այդ տեխնոլոգիաների ներդրումով կարելի է լուրջ գումարներ վաստակել: Մոսկուայում, օրինակ, մարդիկ բիզնես են հիմնում` միայն պորտալարային արեան բանկ ստեղծելով: Գիտեմ, որ ոսկրածուծի ցողունային բջիջների իւրաքանչիւր գործարան արժէ 40-45 հազար դոլար, իսկ պատվաստուկների ինքնարժէքը, հնարաւոր է, 100 հազար դոլարի կարգի է: - Դուք մասնակցեցիք «Հայաստան-Ռուսաստան` բժշկությունն առանց սահմանների» կարգախոսի ներքոյ անցկացուած «Մարդու առողջութիւնը» 8-րդ ազգային գիտաբժշկական կոնգրեսին, որի շրջանակներում կազմակերպվեց «Սփիւռքի ներուժը երկու երկրների բնակչութեան առողջութեան պահպանման գործում» թեմայով գիտաժողովը: Ի՞նչ են տալիս այս կոնֆերանսները նման խնդիրն առաջ մղելու, արագացնելու համար: - Անշուշտ, կոնֆերասները հսկայական օգուտ են բերում: Իհարկէ, ինձ շատ աւելի հետաքրքիր կլինէր մասնակցել բջջային տեխնոլոգիաների վերաբերեալ կոնֆերանսներին, խօսել հետազոտություննների այդ ոլորտում մասնագիտացուած մարդկանց հետ, սակայն նրանց միջեւ փորձի փոխանակում չի կատարւում: - Ի՞նչ սպասելիքներ ունեն Սփիւռքի գիտնականները ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, եթէ հաշուի առնուի, որ այն ձեռնամուխ է եղել համահայկական մասնագիտական համաժողովների անցկացմանը, ընկերակցությունների եւ մասնագիտական ցանցերի ձեւաւորմանը, փորձի փոխանակմանը: Այդ ամէնի նպատակը հայ գիտնականների ներուժն ի շահ Հայաստանի ծառայեցնելն է: - Դա լաւ է: Ես միշտ հաճոյքով եմ աշխատել Հայաստանի, Երեւանի մասնագէտների հետ, քանի որ հարազատ հողը ձգում է: Ձեր նշած սխեման պէտք է ներառի յատկապէս ոլորտային նստաշրջանները, քանի որ միայն այդպէս նոյն ոլորտի բժիշկների միջեւ կձեւավորվեն շփումներ, եւ այդ դէպքում մեր ու արեւմտյան գիտնականների տուած արդիւնքն աւելի մեծ կլինի: Եվ ես սպասում եմ, որ նման կազմակերպչի դերում հանդէս կգայ սփիւռքի նախարարութիւնը, որը կհետեւի նրան, թէ ինչ արդիւնք են տալիս այդ համաժողովները: Եւ, գլխաւորը. որպէսզի ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը տեղեակ լինի մեր եւ արեւմտյան գիտնականների յետագայ համագործակցութիւնից, անհրաժեշտ է, որ ինչ-որ մէկը հանդէս գայ բարեհաճ ընդդիմախոսի դերում:
  -   Հասարակութիւն