Հարյուրից աւելի սփիւռքահայ ճարտարապետներ արդէն իրենց<br /> ներուժն են ներդնում Հայաստանում իրականացyող նախագծերում<br />


Հարյուրից աւելի սփիւռքահայ ճարտարապետներ արդէն իրենց
ներուժն են ներդնում Հայաստանում իրականացyող նախագծերում

  • 28-10-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի Շանհայ քաղաքում յաջորդ տարի անցկացուելիք «EXPO-2010» միջազգային ցուցահանդէսում Հայաստանը ներկայանալու է «Աշխարհի քաղաք» վիրտուալ ծրագրով: Հայաստանի վարչապետի յանձնարարութեամբ սփիւռքահայ ճարտարապետներին արդէն իսկ առաջադրուել է ըստ եւրոպական, պարսկական, ամերիկեան եւ այլ թաղամասերի քաղաք նախագծելու ծրագիր: Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստում` «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Ռուզաննա Առաքելեանի հարցին ի պատասխան, յայտնեց Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ կառավարութիւնում կայ գաղափար, բայց ոչ վերջնական որոշում` «EXPO-2010»-ում այդ նախագծի յաջողութեան դէպքում, քաղաքը կառուցել Հայաստանում` Մասիսի ստորոտում, Խոր Վիրապի շրջակայքում: Միեւնոյն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ Աշխարհի քաղաք հիմնելու դէպքում որեւէ ճարտարապետական կամ հնագիտական կառոյցի վնասելու հաւանականութիւնը կբացառուի: «Տայ Աստուած, որ գայ այդ օրը, եւ այդ քաղաքը կառուցուի` որպէս շատ հետաքրքիր գաղափար եւ նորույթ, որպէս շնորհակալութիւն բոլոր այն երկրներին, որոնք դռները բացել են եւ մեր հայ ժողովրդին ընդունել են իրենց երկրներում»,- ասաց սփիւռքի նախարարը: Նա տեղեկացրեց նաեւ, որ սփիւռքահայ 150 ճարտարապետների ներուժը ներկայումս օգտագործւում է Հայրենիքի կողմից առաջադրուած այլ խնդիրներում եւս, մասնաւորապէս, Երեւան քաղաքի կառուցապատման աշխատանքներում: Ըստ նրա, տարբեր երկրների հայ ճարտարապետներ նախագծային առաջարկներ են ներկայացնում Հայաստանի կառավարութեանը:
  -   Հասարակութիւն