2009թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում էապէս աճել են<br /> տնտեսական գործունէութեան դէմ ուղղուած յանցագործութիւնները<br />


2009թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում էապէս աճել են
տնտեսական գործունէութեան դէմ ուղղուած յանցագործութիւնները

  • 27-10-2009 16:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի 9 ամիսներին Հայաստանում գրանցուել է տնտեսական գործունէութեան դէմ ուղղուած 652 հանցագործութեան դէպք` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 313-ի դիմաց: Այս մասին հոկտեմբերի 27-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Ոստիկանութեան Կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութեան պետ Յունան Պողոսեանը; Ըստ նրա, նշուած ժամանակահատուածում հանրապետութիւնում գրանցուել է կոռուպցիոն բնոյթ կրող 398 հանցագործութիւն` նախորդ տարուայ 288-ի դիմաց: Դրանցից 22-ը պաշտօնական դիրքի օգտագործմամբ իւրացման կամ վատնման (նախորդ տարի` 9), 58-ը` խոշոր չափով իւրացման կամ վատնման (նախորդ տարի` 11), 96-ը` հարկերը վճարելուց չարամտօրէն խուսափելու (նախորդ տարի` 104), 63-ը պաշտօնական կեղծիքի (նախորդ տարի` 38) դէպքեր են: Նոյն ամիսներին բացայայտուել է դրամանենգութեան 6 դէպք, պաշտօնական լիազորութիւնները չարաշահելու 71, կաշառակերութեան 46 դէպք: Յայտնաբերուել են տնտեսական բնոյթի հանցագործությունների շարքին դասվող, սեփականութեան դէմ ուղղուած հանցատեսակ հանդիսացող իւրացման 147 դէպքեր` նախորդ տարուայ 63-ի դիմաց:
  -   Հասարակութիւն