Յարուցուել է քրէական գործ` քրէակատարողական հիմնարկի պետի եւ<br /> հսկողութիւն իրականացնող դատախազի կողմից կաշառք ստանալու դէպքի<br /> առթիւ<br />


Յարուցուել է քրէական գործ` քրէակատարողական հիմնարկի պետի եւ
հսկողութիւն իրականացնող դատախազի կողմից կաշառք ստանալու դէպքի
առթիւ

  • 26-10-2009 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուսումնասիրելով ՀՀ ԿԱՅ ազգային անվտանգութեան ծառայութիւնից ստացուած նիւթերը` ՀՀ գլխաւոր դատախազ Ա.Յովսէփեանը հոկտեմբերի 24-ին հարուցել է քրէական գործ` «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմէն Պետրոսեանի կողմից 228.000 ՀՀ դրամին համարժէք 600 ԱՄՆ դոլար խոշոր չափի եւ ՀՀ գլխաւոր դատախազութեան պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնող վարչութեան աւագ դատախազ Լեռնիկ Խաչատրեանի կողմից 190.000 ՀՀ դրամին համարժէք 500 ԱՄՆ դոլար նախնական համաձայնութեամբ կաշառք ստանալու, ինչպէս նաեւ «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարօ Զադոյանի կողմից առանձնապէս խոշոր չափերով կաշառք ստանալու փորձի դէպքի առթիւ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Գլխաւոր դատախազութիւնից, ԱԱԾ-ի նախապատրաստած նիւթերի ուսումնասիրութեամբ պարզուել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացի Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը, վճարային կեղծ քարտեր պատրաստելու մեղադրանքով Արաբական Միացեալ Էմիրությունների կողմից գտնուելով միջազգային հետախուզման մէջ, 2009թ. օգոստոսի 26-ին Իրանից ժամանել է Հայաստան, որտեղ ձերբակալուել է ոստիկանութեան Մեղրու բաժնի աշխատակիցների կողմից եւ տեղափոխուել ՀՀ արդարադատութեան նախարարութեան «Գորիս» քրէակատարողական հիմնարկ: Հերոս Ներսսսյանի վերաբերեալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեւակերպման եւ նրան կալանքից ազատելու նպատակով հայրը` Բագրատ-Մասիհի Թեյմուրի Ներսսսյանը 2009թ. սեպտեմբերի 7-ին հանդիպել է ՀՀ գլխաւոր դատախազութեան պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնող վարչութեան աւագ դատախազ Լեռնիկ Խաչատրեանին, որի հետ համաձայնութեան է եկել 12.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց որդուն կալանքից ազատելու վերաբերեալ: Աւագ դատախազ Լեռնիկ Խաչատրեանը Բագրատ Ներսսսյանին ուղարկել է նգորիսե ՔԿՀ-ի պետ Արմէն Պետրոսեանի մօտ, որը Բագրատ Ներսսսյանի հիւանդութեան վերաբերեալ փաստաթղթեր պատրաստելու եւ «Դատապարտեալների հիւանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար որպէս կաշառք պահանջել եւ ստացել է 228.000 դրամին համարժէք 600 ԱՄՆ դոլար: Իսկ Լեռնիկ Խաչատրեանի պահանջով, վերջինիս կողմից ուղարկած, դեռեւս չպարզված անձնաւորութեան միջոցով Լեռնիկ Խաչատրեանին փոխանցել է 190.000 դրամին համարժէք 500 ԱՄՆ դոլար, որից յետոյ Հերոս Ներսսսյանը տեղափոխուել է «Դատապարտեալների հիւանդանոց» ՔԿՀ: Հերոս Ներսսսյանը 58 օր գտնուելով կալանքի տակ, 2009թ. հոկտեմբերի 22-ին ազատուել է կալանքից եւ նրա նկատմամբ որպէս խափանման միջոց է ընտրուել ստորագրութիւնը չհեռանալու մասին: Կալանքից ազատուելուց յետոյ Հերոս Ներսսսյանն ու նրա հայրը 2009թ. հոկտեմբերի 23-ին հանդիպել են «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարօ Զադոյանին եւ պարտաւորուել Լեռնիկ Խաչատրեանի հետ պայմանաւորուած յիշեալ 12.000 ԱՄՆ դոլար գումարից 6000 ԱՄՆ դոլարը Կարօ Զադոյանին տալ որոշ ժամանակ անց: ՀՀ գլխաւոր դատախազի որոշմամբ քրէական գործ է յարուցուել ՀՀ քրէական օրէնսգրքի 312-րդ յօդուածի 2-րդ մասով եւ 311-րդ յօդուածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ Յ 4-րդ մասի 2-րդ կէտերի յատկանիշներով, քրէական գործի նախաքննութեան կատարումը յանձնարարուել է ՀՀ ԿԱՅ ԱԱԾ քննչական վարչութեանը: Նոյն օրը, ղեկավարվելով «Դատախազութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 10-րդ յօդուածի 1-ին մասի 6-րդ կէտով, 30-րդ յօդուածով Յ 49-րդ յօդուածի 1-ին մասի 1-ին կէտով, ՀՀ գլխաւոր դատախազը կասեցրել է Լեռնիկ Խաչատրեանի լիազորութիւնները` մինչեւ քրէական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը: Նախաքննությամբ ձեռնարկուած միջոցառումների արդիւնքում` «Գորիս» ՔԿՀ-ի պետ Ա. Պետրոսեանը եւ պետի տեղակալ Կ.Զադոյանը, նոյն հիմնարկի բուժսպասարկման բաժնի 3-րդ կարգի մասնագէտ Գ.Ղավալբաբունցը, ԻԻՀ քաղաքացիներ Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը եւ նրա հայրը ձերբակալուել են, ՀՀ ԿԱՅ ԱԱԾ քննչական վարչութեանը յանձնարարուել է կատարել աւագ դատախազ Լեռնիկ Խաչատրեանի մասով քրէական գործի նախաքննութեան անհրաժեշտութեամբ պայմանաւորուած բոլոր դատավարական գործողութիւնները:
  -   Հասարակութիւն