Կառավարութիւնն առաջարկում է առաւել դիւրին դարձնել<br /> սփիւռքահայերի մուտքը Հայաստան<br />


Կառավարութիւնն առաջարկում է առաւել դիւրին դարձնել
սփիւռքահայերի մուտքը Հայաստան

  • 26-10-2009 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Օտարերկրացիների մասին» օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարութեան հեղինակած օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող, սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի, վերջինի ընդունումն աւելի դիւրին կդարձնի սփիւռքահայերի` Հայաստանի Հանրապետութիւն մուտքի վիզա ստանալու գործընթացը, իսկ սփիւռքահայ ուսանողները կկարողանան լուծել կացութեան կարգավիճակի հարցը` առանց խաթարելու ուսման գործընթացը: Ըստ այդմ, մասնաւորապէս, նախատեսւում է, որ «ուսման նպատակով ժամանակաւոր կացութեան կարգավիճակն երկարաձգելու դիմումները ներկայացնելու համար ՀՀ կառավարութեան լիազօրուած պետական կառավարման մարմնի կողմից կարող է սահմանուել աւելի ուշ ժամկէտ»: Գործող օրէնքով այդ կարգավիճակը տրւում է մինչեւ 1 տարի ժամկէտով` իւրաքանչիւր անգամ 1 տարով երկարաձգելու հնարաւորութեամբ, ընդ որում, երկարաձգելու դիմումը պէտք է ներկայացուի կարգավիճակի ժամկէտը լրանալուց առնուազն 30 օր առաջ: Գործող օրէնքի համաձայն, նաեւ, ժամանակաւոր կացութեան կարգավիճակը տրւում է իւրաքանչիւր օտարերկրյացու, եթէ նա հիմնաւորում է, որ գոյութիւն ունեն Հայաստանի Հանրապետութեան տարածքում մէկ տարի եւ աւել ժամկէտով իր բնակուելը հիմնաւորող հանգամանքներ: Այդպիսիք կարող են լինել ուսումը, կամ աշխատանքի թույտվության առկայութիւնը, ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում օրինական կարգով բնակուող օտարերկրյացու հետ ամուսնութիւնը, կամ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կացութեան կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձաւոր ազգականը (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) լինելը կամ ձեռնարկատիրական գործունէութեամբ զբաղվելը: Նախագծով առաջարկւում է ի լրումն վերոհիշյալ հանգամանքների ամրագրել նաեւ ազգութեամբ հայ լինելը: Ի թիւս գործող հիմքերի, նոյն պայմանը նախատեսւում է նաեւ 5 տարի ժամկէտով մշտական կացութեան կարգավիճակ ստանալու դէպքում: Բացի այդ, նախատեսւում է, որ օրէնքը խախտելու համար վարչական պատասխանատւութեան ենթակված եւ վարչական ակտով իր վրայ դրուած պարտականութիւնը չկատարած օտարերկրյացին կարող է մուտքի վիզա կամ կացութեան կարգավիճակ ստանալ, եթէ վարչական պատասխանատւութեան ենթակվելու պահից անցել է 1 տարի: Ի պատասխան պատգամաւորների հարցերի, նախարարը յայտնեց, որ երկքաղաքացիությունը վերոհիշյալ հարցերը շատ դէպքերում չի լուծում այն պատճառով, որ կան երկրներ, որոնք թոյլ չեն տալիս երկքաղաքացիություն: Ըստ Հ.Յակոբեանի, նախ, նման դէպքում քաղաքացին չի կարող օգտուել այդ իրաւունքից, եւ, երկրորդ` Հայաստանը փորձում է առաջարկել բոլոր ձեւերը. ժամանակաւոր եւ մշտական կացություն, յատուկ կարգավիճակ` 10 տարով, եւ երկքաղաքացիություն: Նախարարի մատուցմամբ, բնականաբար, երկքաղաքացիությունն ամենաբարձր կարգավիճակն է, երբ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացու իրաւունքներ եւ պարտականութիւններ` վճարելով ընդամէնը 1-1,5 հազար դրամ փաստաթղթի ձեւակերպման համար: Ըստ նրա, օրէնքի ընդունումից յետոյ երկքաղաքացիություն է ստացել ընդամէնը 1 640 անձ, սակայն վերջին 7 ամսում այդ գործընթացը շատ ակտիւացել է: ՀՀ Սփիւռքի նախարարը յիշեցրեց նաեւ, որ ընթացիկ տարուայ ապրիլի 1-ին ընդունուած օրէնքի համաձայն, էապէս նվազեցվել են մուտքի վիզայի ձեռքբերման վճարները. 21 օրուայ համար նախատեսուած է 3 հազար դրամ, իսկ 120 օրուայ համար` 15 հազար դրամ:
  -   Հասարակութիւն