«Առ Փոյնթի» կազմակերպած աճուրդում կվաճառուեն նաեւ հայ<br /> նկարիչների գործեր<br />


«Առ Փոյնթի» կազմակերպած աճուրդում կվաճառուեն նաեւ հայ
նկարիչների գործեր

  • 22-10-2009 17:00:00   |   |  Մշակոյթ
 ՍՏԱՄԲՈՒԼ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 1-ին Ստամբուլի «Դը Սոֆա Ռեզիդենս» հիւրանոցում, «Առ Փոյնթ» կազմակերպութիւնը աճուրդ կկազմակերպի, որտեղ թուրք եւ օտարազգի նկարիչների գործերի հետ վաճառքի են հանուելու նաեւ հայ նկարիչների գործերը: Ինչպէս հաղորդում է «Մարմարան», աճուդում ներկայացուելու են հայ արուեստագէտներ Յակոբ Առատի, Քրիստին Սալերի, Մկրտիչ Ջիվանյանի, Նորման Ֆրենկյանի եւ Օննիկ Տեր-Ազարեանի ստեղծագործությունները:
  -   Մշակոյթ