«Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի աւտոմեքենան Երեւանում բախուել է<br /> Բուլղարիայի արտակարգ եւ լիազօր դեսպանի վարած մեքենային<br />


«Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի աւտոմեքենան Երեւանում բախուել է
Բուլղարիայի արտակարգ եւ լիազօր դեսպանի վարած մեքենային

  • 20-10-2009 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.00-ին 1986 թ. ծնուած Գոռ Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի աւտոմեքենան Երեւանի Սայաթ-Նովա եւ Չարենցի փողոցների խաչմերուկում բախուել է Բուլղարիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան, 1955 թ. ծնուած Տոդոր Ստայկովի վարած «Նիսան Իքսթրիլա» մակնիշի աւտոմեքենային, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղեւոր, 24-ամեայ Արմէն Ա.-ն մարմնական վնասուածքներով տեղափոխուել է թիւ 2 բուժմիավորում: Ըստ ոստիկանութեան պաշտօնական կայքէջի հաղորդագրութեան, կատարւում է նախաքննություն:
  -   Հասարակութիւն