Եվրոդատարանն ընդունել է «Բջնի» գործարանն ընդդէմ Հայաստանի
Հանրապետութեան դիմումը
19-10-2009 18:16:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրաւունքների
Եւրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է «Բջնի հանքային
ջրերի գործարան» ՓԲ ընկերութեան բողոքն ընդդէմ Հայաստանի
Հանրապետութեան: Գործի համարն է N 41340/09: Այս մասին «ՆՈՅԵԱՆ
ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեց «Բջնի»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա
Զոհրաբյանը: Ըստ նրա, Եւրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող
անձանց մինչեւ 2009թ.-ի նոյեմբերի 19-ը ներկայացնել նաեւ բողոքի
ամփոփագիր:
Յիշեցնենք, որ Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանին
2009թ. յուլիսի 24-ին փոխանցված դիմումով դիմողները խնդրել են,
որպէս արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետութեանը պարտաւորեցնել
տրամադրել մօտ 220 մլն եվրոյին համարժէք ՀՀ դրամ: Միջազգային
իրաւունքի որոշ մասնագէտների կարծիքով, վերոհիշյալ բողոքը հիմնաւոր
է: Չնայած դրան, Եւրոպական դատարանը կարող է 220 մլն եվրոյից պակաս
գումարի վճարում պարտադրել ՀՀ-ին` հաշուի առնելով երկրի տնտեսական
վիճակը: