Բացայայտուել է Իրանից Հայաստան թմրանյութի մաքսանենգ<br /> ներկրմամբ զբաղուող յանցաւոր խմբի գործունէութիւնը<br />


Բացայայտուել է Իրանից Հայաստան թմրանյութի մաքսանենգ
ներկրմամբ զբաղուող յանցաւոր խմբի գործունէութիւնը

  • 13-10-2009 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բացայայտուել եւ կասեցուել է Իրանից Հայաստանի Հանրապետութիւն առանձնապէս խոշոր չափերի թմրանյութի մաքսանենգ ներկրմամբ զբաղուող յանցաւոր խմբի գործունէութիւնը: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացուած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում հոկտեմբերի 13-ին թմրանյութի հերթական խմբաքանակը ներկրելու պահին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալուել են Երեւան քաղաքի բնակիչներ, Թեհրան-Երեւան չուերթի ուղեւորներ Սամուէլ Ռոլանդի Դեմիրճեանը եւ Արթուր Աշոտի Յովհաննիսեանը: Վերջինիս ուղեբեռի կրկնակի զննման արդիւնքում յայտնաբերուել է մօտ 4.800 գրամ քաշով ափիօն տեսակի թմրամիջոց, որն Իրանից Հայաստան է ներկրուել ուղեբեռում յատուկ յարմարեցուած գաղտնարանում: Պարզուել է, որ ընթացիկ տարում այդ ուղիով յանցաւոր խումբը պարբերաբար ՀՀ է ներկրել եւ իրացրել զգալի քանակությամբ ափիօն տեսակի թմրամիջոց: Ս. Դեմիրճեանը կազմակերպել է Իրանից Հայաստան թմրամիջոցներ մաքսանենգ ներկրման մշտական գործող ուղի եւ ձեւաւորել յանցաւոր խումբ, որի անդամներն իրենց կոնկրետ գործառոյթներով ապահովել են Իրանում թմրամիջոցներ ձեռք բերումը, ՀՀ տարածք մաքսանենգ ներկրումը եւ իրացումը: Փաստի առթիւ յարուցուել է քրէական գործ: Քննութիւնը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչութիւնը:
  -   Հասարակութիւն