Աւտովթարի զոհ է դարձել «Արմէնպրես» գործակալութեան անգլերէն<br /> լուրերի խմբագիր-թարգմանիչ 25-ամեայ Յովհաննէս Խաչատրեանը<br />


Աւտովթարի զոհ է դարձել «Արմէնպրես» գործակալութեան անգլերէն
լուրերի խմբագիր-թարգմանիչ 25-ամեայ Յովհաննէս Խաչատրեանը

  • 09-10-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 8-ի լոյս 9-ի գիշերը ժամը 02.21-ին Երեւանի Գայի պողոտայի (Նոր Նորք) թիւ 14/3 հասցեում գտնուող «Մերսեդես» խանութ-սրահին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, որի հետեւանքով զոհուել է երկու մարդ, որոնցից մէկը եղել է «Արմէնպրես» լրատուական գործակալութեան անգլերէն լուրերի բաժնի խմբագիր-թարգմանիչ 25-ամեայ Յովհաննէս Գագիկի Խաչատրեանը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես» լրատուական գործակալութիւնը` վկայակոչելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան Հայաստանի փրկարար ծառայութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժինը, դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախուել 5 աւտոմեքենայ` «Պորշ Կայեն» մակնիշի 54 ՍՍ 555, «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 28 13, «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 28 15, «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2820 եւ «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2795 պետհամարանիշների աւտոմեքենաները: Ոստիկանութիւնից ստացուել է ահազանգ, որ կան տուժածներ, եւ նրանց աւտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր է մեկնել Երեւանից մէկ մարտական հաշուարկ եւ հրշեջ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով «Մերի» տաքսի ծառայութեանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2795 պետհամարանիշի աւտոմեքենայից դուրս են բերուել վարորդ Վարդգէս Պետրոսեանի եւ ուղեւորի` Յովհաննէս Գագիկի Խաչատրեանի դիակները: Միւս աւտոմեքենաների ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներով տեղափոխուել են «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են բաւարար:
  -   Հասարակութիւն