Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի «Սուրբ Էջմիածնի<br /> Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամներին<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի «Սուրբ Էջմիածնի
Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամներին

  • 09-10-2009 21:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Լիբանանի «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամուհիների հետ, ովքեր եկել էին հրաժեշտ տալու Նորին Սրբութեանը: Վեհափառ Հայրապետը վերստին իր գնահատանքն է յայտնել ներկաներին` վստահութիւն յայտնելով, որ երջանկահիշատակ Վազգէն Ա Հայրապետի հոգին այս պահին ուրախութիւն է ապրում եւ օրհնում նրանց, որ համախումբ մեկտեղուել են Սուրբ Էջմիածնում եւ տոնախմբում են միութեան յոբելեանը, որ ստեղծուեց հոգելոյս Հայոց Հայրապետի գահակալութեան շրջանում: «Գնահատելի է Ձեր նվիրումը, սէրը եւ հաւատարմութիւնը հանդէպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որոնք երբեք չեն սասանվել եւ չեն տկարացել: Մշտապէս, բոլոր պարագաներում դուք քաջությամբ, լաւատեսութեան ոգով եւ առ Ս. Էջմիածինը հաւատով իրականացրել եք ձեր ծառայութիւնը` ջերմ պաշտպանը մնալով Ամենայն Հայոց Հայրապետութեան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»,- ասել է Նորին Սրբութիւնը` նշելով, որ բոլոր սերունդները գնահատանքով պիտի յիշեն Համախմբումի անդամուհիների նուիրեալ ծառայութիւնը եւ սէրը ժողովրդի, Հայոց Եկեղեցու եւ Հայրենիքի հանդէպ: Համախմբումի անդամները շնորհակալութիւն են յայտնել Նորին Սրբութեան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգատար վերաբերմունքի եւ ջերմ ընդունելութեան, ինչպէս նաեւ մեկշաբաթեայ հագեցած ժամանակացոյցի համար:
  -   Հասարակութիւն