Ռուսական վարկից արդէն 20 մլրդ դրամ է ուղղուել աղէտի գօտու<br /> վերականգնմանը<br />


Ռուսական վարկից արդէն 20 մլրդ դրամ է ուղղուել աղէտի գօտու
վերականգնմանը

  • 09-10-2009 17:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանին տրամադրած ռուսական 500 մլն դոլարի (մօտ 185 մլրդ դրամ) վարկից տնտեսութեան խթանմանը նախատեսուած է ուղղել մօտ 110 մլրդ դրամ: Ինչպէս հոկտեմբերի 9-ի ասուլիսում յայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, նշուած գումարը տնտեսութիւն է ուղղւում տարբեր խողովակներով` ԿԲ-ի միջոցով, փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան աջակցման կենտրոնի միջոցով, ինչպէս նաեւ անմիջապէս համակարգաստեղծ ձեռնարկութիւններին պետական վարկեր տրամադրելու միջոցով: Ներկայումս այդ միջոցներից արդէն ծախսուել է 57 մլրդ դրամ, որից 20 մլրդ դրամն ուղղուել է աղէտի գօտու վերականգնմանը, իսկ 36,5 մլրդ դրամը` տնտեսութեան տարբեր ձեւերով վարկաւորմանը: Ըստ Տ.Դաւթեանի, 2010թ.-ին գերմանական վարկի միջոցներով (30 մլն եւրօ) բարելաւուելու է Վանաձորի եւ Գիւմրիի ջրամատակարարման համակարգը, ինչի արդիւնքում այդ քաղաքաքները 24-ժամեայ ջրամատակարարում կունենան: Կվերանորոգուի նաեւ Աշտարակ-Գիւմրի ճանապարհը: «Եթէ դրան աւելացնենք նաեւ ազատ տնտեսական գօտու, տեխնոպարկի գաղափարը եւ առաջիկայում սպասուվելիք սահմանի բացումը, որի արդիւնքում Գիւմրին կդառնայ լուրջ տրանսպորտային լոգիստիկ կենտրոն` Ախուրեան կայարանով, ապա այդ ամէնը, կարծում եմ լրջօրէն կփոխի իրավիճակն աղէտի գօտում ու Շիրակի մարզում»,- ասաց նախարարը:
  -   Տնտեսութիւն