Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին կնշի է Ս.
Թարգմանչաց տոնը
09-10-2009 15:50:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին Հայ
Առաքելական Ս. Եկեղեցին կնշի է Ս. Թարգմանչաց տոնը:
Ինչպէս նշուած է Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ դիւանի
հաղորդագրութիւնում, Հայաստանը միակ երկիրն է, որն ունի
Թարգմանիչների տոն: Եվ դա պատահական չէ, քանի որ Ս. Թարգմանիչների
շնորհիւ հայ ազգն ունեցաւ իր հայաբարբառ Աստուածաշունչը, կերտեց իր
ինքնութիւնը եւ իր ուրոյն տեղն ու դերը հաստատեց համաշխարհային
մշակոյթում: Ս. Թարգմանիչների շնորհիւ հայ ազգն ունեցաւ հարուստ
հոգեւոր ժառանգութիւն` շարականներ, ծիսական, աստուածաբանական
գրականութիւն: Թարգմանվեցին Էվկլիդեսի, Արիստոտէլի, Պլատոնի
գործերը: Եկեղեցիների պատերին յայտնուեցին հայկական
արձանագրութիւններ: Հայ մտածողութեան արդիւնքում հայ ազգն
ունեցաւ իւրայատուկ ճարտարապետութիւն, մանրանկարչութիւն,
գորգագործութիւն, ձեռագրագիտություն, բժշկագիտություն, այլ
իմաստասիրական գործեր:
Ծաղկեց հայի հանճարը, որի գագաթներն են` Ս. Մեսրոպ Մաշտոց, Ս.
Գրիգոր Նարեկացի, Ս. Ներսէս Շնորհալի, Ս. Գրիգոր Տաթեւացի եւ այլք:
Այբուբենի 36 տառերը դարձան իւրովի վահան` պահպանելու հայ ազգին
օտար յարձակումներից, ձուլման վտանգից: Աշխարհի որ ծայրում էլ որ
հայերը եղել են, հաստատել են իրենց մշակոյթը եւ օտարներին
հաղորդակից դարձրել աստուածային այդ պարգեւների:
Համաշխարհային առումով միջնադարեան հայ գրականութիւնը յաճախ
հանդիսանում է որպէս սկզբնաղբիւր, ինչպիսիք են` Արիստոտէլի
«Ստորոգությունները», Տիմոթեոս Կուզի «Հակաճառությունը» եւ բազում
այլ գրքեր, որոնց յունարէն բնագրերը կորած են եւ միայն հայերէնով
հնարաւոր է հաղորդակցուել այդ հարուստ ժառանգութեանը: Հայ
բժշկապետերը իրենց բժշկարաններում յիշում են յոյն, արաբ եւ այլ
ազգի բժշկապետերի անուններ, ում գործերը իսպառ կորել են պատմութեան
թոհուբոհի մէջ: Եվ միայն հայկական գրաբարեան աղբիւրների միջոցով
հնարաւոր է վերականգնել բնագրերը:
Հին ազգերի երաժշտական մտածողութեան լաւագոյն արգասիքն
ամբարվեց եւ ամփոփուեց հայ շարականագիտության մէջ: Անանիա Շիրակացու
միջոցով կամուրջ գցուեց ճշգրիտ գիտութիւնների համաշխարհային
ձեռքբերումների եւ տիեզերագիտական ստեղծագործությունների միջեւ:
Երբ անգլերէնով եւ այլ լեզուներով թարգմանվեց Նարեկացու «Մատեան
ողբերգութիւն» պոեմը, մարդկութիւնը յայտարարեց. «Նա բոլոր
ժամանակների աղոթողն ու բանաստեղծն է»: Պատահական չէ, որ ուշ
միջնադարում Մաշտոցեան աստուածաշնչեան թարգմանությունը որպէս
համեմատական գնահատական այլ թարգմանությունների հետ դիտուեց որպէս
«Թագուհի թարգմանութեանց»:
Հայոց տառերի` այբուբենի ստեղծումը, հովանաւորւում էր
Վռամշապուհ արքայի կողմից` օրհնութեամբ Հայոց կաթողիկոսի եւ
տքնաջան աշխատութեամբ Ս. Մեսրոպ Մաշտոց Վարդապետի եւ Աստծոյ
նախախնամությամբ: Ինչպէս քրիստոնեությունը հրաշքով հաստատուեց Հայոց
աշխարհում, այնպէս էլ հայերէն տառերը հրաշքով տրվեցին հայ
ժողովրդին:
«Գիրքը քաղաքակրթության տարածման եւ զարգացման անիվն է»,
«Մենք կայ'նք, մեր լեզուի շունչը մեր ազգի մէջ կենդանի պահող գրով եւ
գրքով»,- նշել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը: