Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին կնշի է Ս.<br /> Թարգմանչաց տոնը<br />


Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին կնշի է Ս.
Թարգմանչաց տոնը

  • 09-10-2009 15:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին կնշի է Ս. Թարգմանչաց տոնը: Ինչպէս նշուած է Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ դիւանի հաղորդագրութիւնում, Հայաստանը միակ երկիրն է, որն ունի Թարգմանիչների տոն: Եվ դա պատահական չէ, քանի որ Ս. Թարգմանիչների շնորհիւ հայ ազգն ունեցաւ իր հայաբարբառ Աստուածաշունչը, կերտեց իր ինքնութիւնը եւ իր ուրոյն տեղն ու դերը հաստատեց համաշխարհային մշակոյթում: Ս. Թարգմանիչների շնորհիւ հայ ազգն ունեցաւ հարուստ հոգեւոր ժառանգութիւն` շարականներ, ծիսական, աստուածաբանական գրականութիւն: Թարգմանվեցին Էվկլիդեսի, Արիստոտէլի, Պլատոնի գործերը: Եկեղեցիների պատերին յայտնուեցին հայկական արձանագրութիւններ: Հայ մտածողութեան արդիւնքում հայ ազգն ունեցաւ իւրայատուկ ճարտարապետութիւն, մանրանկարչութիւն, գորգագործութիւն, ձեռագրագիտություն, բժշկագիտություն, այլ իմաստասիրական գործեր: Ծաղկեց հայի հանճարը, որի գագաթներն են` Ս. Մեսրոպ Մաշտոց, Ս. Գրիգոր Նարեկացի, Ս. Ներսէս Շնորհալի, Ս. Գրիգոր Տաթեւացի եւ այլք: Այբուբենի 36 տառերը դարձան իւրովի վահան` պահպանելու հայ ազգին օտար յարձակումներից, ձուլման վտանգից: Աշխարհի որ ծայրում էլ որ հայերը եղել են, հաստատել են իրենց մշակոյթը եւ օտարներին հաղորդակից դարձրել աստուածային այդ պարգեւների: Համաշխարհային առումով միջնադարեան հայ գրականութիւնը յաճախ հանդիսանում է որպէս սկզբնաղբիւր, ինչպիսիք են` Արիստոտէլի «Ստորոգությունները», Տիմոթեոս Կուզի «Հակաճառությունը» եւ բազում այլ գրքեր, որոնց յունարէն բնագրերը կորած են եւ միայն հայերէնով հնարաւոր է հաղորդակցուել այդ հարուստ ժառանգութեանը: Հայ բժշկապետերը իրենց բժշկարաններում յիշում են յոյն, արաբ եւ այլ ազգի բժշկապետերի անուններ, ում գործերը իսպառ կորել են պատմութեան թոհուբոհի մէջ: Եվ միայն հայկական գրաբարեան աղբիւրների միջոցով հնարաւոր է վերականգնել բնագրերը: Հին ազգերի երաժշտական մտածողութեան լաւագոյն արգասիքն ամբարվեց եւ ամփոփուեց հայ շարականագիտության մէջ: Անանիա Շիրակացու միջոցով կամուրջ գցուեց ճշգրիտ գիտութիւնների համաշխարհային ձեռքբերումների եւ տիեզերագիտական ստեղծագործությունների միջեւ: Երբ անգլերէնով եւ այլ լեզուներով թարգմանվեց Նարեկացու «Մատեան ողբերգութիւն» պոեմը, մարդկութիւնը յայտարարեց. «Նա բոլոր ժամանակների աղոթողն ու բանաստեղծն է»: Պատահական չէ, որ ուշ միջնադարում Մաշտոցեան աստուածաշնչեան թարգմանությունը որպէս համեմատական գնահատական այլ թարգմանությունների հետ դիտուեց որպէս «Թագուհի թարգմանութեանց»: Հայոց տառերի` այբուբենի ստեղծումը, հովանաւորւում էր Վռամշապուհ արքայի կողմից` օրհնութեամբ Հայոց կաթողիկոսի եւ տքնաջան աշխատութեամբ Ս. Մեսրոպ Մաշտոց Վարդապետի եւ Աստծոյ նախախնամությամբ: Ինչպէս քրիստոնեությունը հրաշքով հաստատուեց Հայոց աշխարհում, այնպէս էլ հայերէն տառերը հրաշքով տրվեցին հայ ժողովրդին: «Գիրքը քաղաքակրթության տարածման եւ զարգացման անիվն է», «Մենք կայ'նք, մեր լեզուի շունչը մեր ազգի մէջ կենդանի պահող գրով եւ գրքով»,- նշել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
  -   Հասարակութիւն